ԵՊԲՀ-ն «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու մասին քննարկում դեռևս չի անցկացվել

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Երևանի պետական բժշկական համալսարանը երեկ Ակադեմիական քաղաքի շրջանակում կլաստերների բաժանման հետ կապված քննարկում է ունեցել լիազոր մարմնի հետ։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Համալսարանը այս պահին մասնագիտական քննարկումների է մասնակցում։ Եղել են բովանդակային քննարկումներ, որին մասնակցել են ԵՊԲՀ երկու պրոռեկտորները, իսկ մեր կլաստերային քննարկմանը տեղանքի հետ կապված հարցեր չեն եղել», – ասաց Դանիելյանը։

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ տեղյակ չեն, թե երբ կլինեն բժշկական համալսարանը Ակադեմիական քաղաքի մեջ ընդգրկելու շուրջ հանդիպումներ կամ քննարկումներ։

«Եթե թեկուզ ապագայում լինի, ինձ թվում է՝ բժշկական համալսարանը շատ ուշ ապագայում կլինի Ակադեմիական քաղաքում։ Իսկ թե ինչպես կարձագանքի համալսարանը, դա կախված է, թե ինչ պայմաններով կունենա Ակադեմիական քաղաք տեղափոխման ծրագիրը»,- ասաց Դանիելյանը։

Ակադեմիական քաղաքի հայեցակարգով նախատեսվում է 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական: ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ստեղծվել են աշխատանքային խմբեր (կլաստերներ)՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ:

Նշենք, որ կառավարությունը մինչև 2030 թվականը նախատեսում է Ակադեմիական քաղաք կառուցել, որտեղ տեղակայված կլինեն 16 բուհեր։ Ըստ նախագծի՝ այստեղ սովորելու և աշխատելու հնարավորություն կունենա 44 հազար անձ։
2023-ի հոկտեմբերին գործադիրը հաստատել էր ծրագրի հայեցակարգը, որի համաձայն՝ մինչև 2025 թվականի սեպտեմբեր կիրականացվի քաղաքի նախագծումը, այնուհետև կմեկնարկեն շինարարական աշխատանքները, որոնք կավարտվեն 2029 թ․-ի վերջին։

Անի Թամրազյան