ՆԳ փոխնախարարն ու ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենն անդրադարձել են ՄԻԵԴ վճիռների կատարմանը

Լուրեր

22.07.2026 | 20:07
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործով հուլիսի 24-ին դատական նիստ է նշանակվել
22.07.2026 | 20:00
«Կլուժը» Երևանում նախախաղային մարզում անցկացրեց «Ալաշկերտի» դեմ խաղից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 19:51
Ռուբիոն պատմել է՝ ինչ է քննարկելու Լավրովի հետ հուլիսի 23-ի հանդիպման ժամանակ
22.07.2026 | 19:42
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
22.07.2026 | 19:30
Սա ՌԴ-ից ապագաղութացման գործընթաց է. Կրեմլի ազդեցության տակ վերադարձը քիչ հավանական է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 19:20
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
22.07.2026 | 19:11
Կրեմլը մեկնաբանել է Բաքվում ՌԴ-ի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած գաղտնի հանդիպման տեղեկությունը
22.07.2026 | 19:00
13 ժամ առերեսում և վարույթից հեռացված պաշտպան․ Ծառուկյանի աղմկահարույց գործով բացարկ՝ քննչական խմբին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 18:50
Մերցը Փաշինյանի հետ քննարկել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
22.07.2026 | 18:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Բելգիայի հավաքականը
22.07.2026 | 18:28
Հրդեհ՝ Սուրբ Հովհաննես մատուռում․ այրվել են սրբապատկերներ
22.07.2026 | 18:17
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ տնտեսությունը «կայուն» է՝ չնայած նավթավերամշակման գործարաններին և Wildberries-ի պահեստներին հարվածներին
22.07.2026 | 18:08
Դատարան է ուղարկվել «Միասնության թևեր» կուսակցության օգտին ընտրակաշառք տալու և ստանալու գործը
22.07.2026 | 17:56
«Քվանտ» վարժարանը ևս երեք տարի կկարողանա անգլերենով իրականացնել IB ծրագիրը
22.07.2026 | 17:47
Ռոսավիացիան նվազեցրել է Մոսկվայի մոտակայքում թռիչքների բարձրության շեմը և արգելել քաղաքով տարանցիկ չվերթները
Բոլորը

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի (CoE) ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Փոխնախարար Սարգսյանը Կլաուս Նոյկիրխին է ներկայացրել ներքին գործերի բնագավառում իրականացվող լայնածավալ բարեփոխումները։

Կլաուս Նոյկիրխը բարձր է գնահատել Ներքին գործերի նախարարության հետ առկա համագործակցությունն ու բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը։

Կողմերը քննարկել են ՆԳՆ և ԵԽ գործընկերությամբ համատեղ իրականացվող ծրագրերի մանրամասները և դրանց հաջող ընթացքը։ Անդրադարձել են նաև առաջիկայում Երևանում պաշտոնապես մեկնարկվող «Հայաստան տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՄԻԵԴ վճիռների կատարմանը, դրա շրջանակներում «Ոստիկանական Գվարդիայի մասին» նոր օրենքի մշակմանը, ուժի կիրառման համաչափության ստանդարտներով վերապատրաստումների իրականացմանը, վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերի պատշաճ փաստաթղթավորմանը, ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ ընթացող օրենսդրական և գործնական փոփոխություններին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունն ու ընդլայնել գործընկերության ուղղությունները։