Պեսկովը հայտարարել է, թե Ադրբեջանը «չի համաձայնել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայմանը»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելությանը հրավիրել է միակողմանի՝ առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու։ Սա կարող է կասկածի տակ դնել դրա արդյունավետությունը, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հարցն այն է, թե ո՞րն է դիտարկման առարկան և արդյո՞ք այդ առաքելությունը ճանաչվում է ադրբեջանական կողմի կողմից։ Եթե ճիշտ ենք հասկանում, ադրբեջանական կողմը խիստ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին, և ես կասկածում եմ, որ նման մանդատն այնտեղ ըմբռնումով կընդունվի։ Դա Հայաստանի միակողմանի որոշումն է»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ արժե կասկածի տակ դնել նման առաքելության հնարավոր արդյունավետությունը։

Հավելենք, որ ՀՀ ԱԺ-ն այսօր վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագրի նախագիծը։ Որոշումն ընդունվել է ձայների 57 կողմ և 26 ձեռնպահ հարաբերակցությամբ։