Հայկական շուրջ 700 բեռնատար մնացել է Վերին Լարսի անցակետում

Լուրեր

12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Բոլորը

Ձյան առատ տեղումների պատճառով Վերին Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար, Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Բեռնատարները ճանապարհը շարունակելու համար դեռ սպասում են, որ ձյան տեղումները դադարեն, որպեսի ճանապարհների մաքրման աշխատանքներ կատարվեն։

Մաքսային կցորդը մանրամասնեց, որ շուրջ 300 հայկական բեռնատար սպասում է վրացական կողմում դեպի Ռուսաստան ճանապարհին, 400-ից ավելի բեռնատար էլ ռուսական կողմում է՝ դեպի Հայաստան ճանապարհին։

«Ճանապարհը փակ է հիմնականում Խաչի լեռնանցքի հատվածում։ Ըստ եղանակային կանխատեսումների՝ ձյան տեղումները դեռ շարունակվելու են։ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը հետևյալ սխեմայով է աշխատում․ սպասում են, որ ձյան տեղումներն ավարտվեն, որից հետո տեսնում են ձնահյուսքի վտանգ կա, նոր միայն կատարում են ձնամաքրման աշխատանքներ».- նշեց Հակոբյանը։

Հավելենք, որ Վերին Լարսը տեղումների պատճառով փակ է ուրբաթ օրվանից։

Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը՝ Վերին Լարսը, ցամաքային միակ ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։

Մանյա Պողոսյան