«Սուրմալու» և «Տաշիր» առևտրի կենտրոնների գործունեությունը կրկին կասեցվել է

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

«Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը կրկին կասեցվել է։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՔՏՀԱ մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։

Տեսչական մարմինը առևտրի կենտրոնում շուրջ մեկ ամիս առաջ վերստուգումներ է իրականացրել և արձանագրել մի շարք խախտումներ, որոնք առկա են եղել նաև նախորդ ստուգումների ժամանակ։

Խոսնակը տեղեկացրեց, որ առևտրի կենտրոնը դիմում է ներկայացրել խախտումները վերացնելու մասին։ Տեսչական մարմնի աշխատակիցները կրկին պիտի ստուգումներ անեն առևտրի կենտրոնում և համոզվեն՝ հայտնաբերված խախտումներն իսկապես վերացրել են, թե ոչ։

Բացի «Սուրմալու»-ից, մասնակի կասեցվել է նաև «Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունը՝ կրկին հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար։

Հիշեցնենք, որ այս առևտրի կենտրոններում տեսչական մարմինը ստուգումներ իրականացրել էր նաև անցյալ տարի։ Խոսնակն ասաց, որ վերստուգումներ արել են կարգադրագրերի ժամկետը լրանալու հիմքով։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսին տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք խլեց․ միայն դրանից հետո պարզ դարձավ, որ տեսչական մարմինն առևտրի կենտրոնում տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների շուրջ 5 տասնյակ խախատումներ էր հայտնաբերվել։ Իսկ օգոստոսի 14-ի ողբերգական պայթյունից հետո ստուգումների արդյունքում 66 խախտում էր հայտնաբերվել։

Արփի Հակոբյան