Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը մոտենում է 300-ի․ իրավապաշտպաններ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» հրապարակել է երկրում քաղբանտարկյալների ցուցակը, որոնց թիվը երեք ամսում ավելացել է 43-ով և հասել 288-ի։ Ըստ իրավապաշտպանների՝ սա Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։

«Լրագրողներ և բլոգերներ» խմբում հայտնվել է 9 նոր անուն, և այս կատեգորիայի քաղբանտարկյալների թիվը հասել է 20-ի։ Նրանք են՝ Թեյմուր Քարիմովը (ալիք «Kanal 11»), Իբրահիմ Գումբատովը (Azerinfo.az), Արշադ Իբրահիմովը (Dunyaninsesi.az), Հաֆիզ Բաբալին (Turan գործակալություն), Շամո Էմինովը («Kanal 13»), Էլնարա Գասիմովան (Abzas Media), Արզու Սայադօղլուն, Ալասգար Մամեդլին (Toplum TV-ի հիմնադիր), Մուշֆիգ Ջաբբարովը (Toplum TV):

«Կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամներ» խմբում քաղբանտարկյալների թիվն ավելացել է 9-ով՝ հասնելով 22-ի։ Նրանք են՝ Էլնուր Հասանովը, Իլհամիզ Գուլիևը, Մոհիադդին Օրուջովը Թոֆիգ Յագուբլուն (Մուսավաթ կուակցություն ), Ակիֆ Գուրբանովը (III Հանրապետություն հարթակ), Ռուսլան Իզեթլին (III Հանրապետություն հարթակ), Ալի Զեյնալովը, Ռամիլ Բաբաևը և Իլկին Ամրահով (բոլորը՝ Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտից)։

Եվս 25 նոր քաղբանտարկյալներ հայտնվել են «հավատացյալների» կատեգորիայում։ Այժմ այստեղ կա 208 մարդ։

Քաղաբանտարկյալների ցուցակը դասակարգվում է հետևյալ խմբերի․ Լրագրողներ և բլոգերներ՝ 22 հոգի; իրավապաշտպաններ՝ 2; ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ՝ 22; Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ՝ 5; հավատացյալներ ՝ 208; Տերտերի գործով դատապարտվածները՝ 7; Գյանջայի գործով դատապարտվածները՝ 13; ցմահ ազատազրկվածներ՝ 11 մարդ։

Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները բռնաճնշումների նոր ալիք են սկսել անկախ ու ընդդիմադիր լրագրողների, գործիչների նկատմամբ։ Նախորդ տարվա նոյեմբերից Ադրբեջանում տասնյակից ավելի լրագրողներ, հասարակական գործիչներ են ձերբակալվել։ Միջազգային կառույցներն ու իրավապաշտպանները կոչ են անում իշխանություններին ազատ արձակել նրանց։

Էմմա Չոբանյան