Դիվերսիոն փորձից հետո հակառակորդը կրել է կորուստներ, որոնք թաքցնում է․ Դավիթ Բաբայան

Լուրեր

14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
Բոլորը

Ադրբեջանական կողմի գիշերվա դիվերսիոն փորձը ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի վրա հարձակվելու հերթական անհաջող փորձն էր, որն, ինչպես նախորդները, որևէ  արդյունք չեն տվել, պարզապես,  գիշերային իր հարձակման փորձով հակառակորդը ևս մեկ անգամ ցույց տվեց ատելության բարձր աստիճան հայկական կողմի նկատմամբ։

Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով այս գիշեր Արցախի  ՊԲ դիրքերից մեկում հակառակորդի ձախողված հարձակման փորձին։

«Արտառոց ոչ մի բան տեղի չի ունեցել: Իրավիճակը շարունակում է մնալ վերահսկելի։ Հայկական կողմից թուլության որևէ դրսևորում կամ խուճապային տրամադրություն չկա և չի կարող լինել»,-նշեց խոսնակը։ 

Դավիթ Բաբայանը չբացառեց, որ ադրբեջանական կողմում դիվերսիոն փորձեր կատարելու ցանկություն առաջացրել են հայաստանյան ներքաղաքական զարգացումները, որոնք մշտապես գտնվում են հակառակորդի քաղաքական և ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում։

«Իհարկե՛, Ադրբեջանը հետևում է Արցախում և Հայաստանում ընթացող զարգացումներին, Ադրբեջանը երազում է, որ Հայաստանն ու Արցախը վատ վիճակում հայտնվեն, որ հարձակվի»,-ասաց նա։

Դավիթ Բաբայանը նաև հավելեց, որ, ըստ հայկական կողմի տեղեկատվության, հակառակորրդը գիշերվա հարձակումից կրել է կորուստներ, որոնք, սակայն, խնամքով թաքցնում է։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր: 

Աղավնի Սուքիասյան