ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղությանը․Ստոլտենբերգ

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

ՆԱՏՕ-ն Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում միջնորդ չէ, այլ հանդես է գալիս այս երկրների միջև երկարաժամկետ խաղաղության օգտին։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ադրբեջանական պետական AzTV-ի հետ հարցազրույցում։

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղությունը շատ կարևոր է։ Նախօրեին մեր հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանn ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, և ես լիովին աջակցում եմ դրան», – ասել է Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ խաղաղության հաստատումը նպաստելու է տարածաշրջանում տնտեսական զարգացմանը։

«ՆԱՏՕ-ն միջնորդ չէ անցկացվող բանակցություններում, սակայն աջակցում է երկարաժամկետ խաղաղությանը, քանի որ դա շատ կարևոր է և՛ տարածաշրջանային, և՛ գլոբալ անվտանգության ու կայունության համար։ Իսկ խաղաղությունը անհրաժեշտություն է ապագա բարգավաճման համար, քանի որ խաղաղ պայմանները նպաստում են տնտեսական զարգացմանը»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նշենք, որ Ստոլտենբերգը Բաքվում բանակցություններ էր անցկացրել նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳՆ ու ՊՆ  ղեկավարներ՝ Ջեյհուն Բայրամովի և Զաքիր Հասանովի հետ։ Այսօր նա Վրաստան այցից հետո ժամանում է Հայաստան։