Ազդարարման մեխանիզմների կատարելագործում, անանունության ապահովում. քննարկվել են համապետական արշավի նոր բաղադրիչները

Լուրեր

15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարարությունը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ գործակցությամբ, նախաձեռնել էր ազդարարման համապետական արշավի համակարգման հանդիպում՝ նպատակ ունենալով ամրապնդել ազդարարման խթանման ուղղությամբ գործադրվող միասնական ջանքերը․ հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքում նշել է, որ Կառավարության քաղաքականության առաջնահերթություններից մեկը` կոռուպցիայի դեմ հանրային անհանդուրժողականության դրսևորումը, կոռուպցիայի դեմ պայքարի դեռևս կարևորագույն հիմնաքարարերից մեկն է, որը ենթադրում է հասարակության կողմից ոչ միայն գախափարական աջակցություն, այլ նաև կոռուպցիոն երևույթներին դեմ պրոակտիվ արձագանքում։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս գաղափարի իրագործման տեսանկյունից իր ուրույն տեղն ունի ազդարարման ինստիտուտը, որը ժամանակակից ժողովրդավարական հասարակություններում կարևոր և գործուն մեխանիզմ է՝ մեկտեղելու հասարակության և պետության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:

Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ազդարարման համակարգի հետագա կատարելագործումը Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության կարևոր և անկյունաքարային բաղադրիչներից մեկն է, ինչի նպատակով նախատեսվել են համապատասխան միջոցառումներ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա իրականացման գործողությունների ծրագրում։

Արդարադատության նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ Կառավարության և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերը նպաստելու են ոչ միայն ազդարարման համակարգի կայացմանն, այլ նաև կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանն ընդհանուր առմամբ։
Միջոցառումը միտված էր համախմբել հակակոռուպցիոն ոլորտում առանցքային դերակատարում ունեցող շահառուներին՝ նախանշելու Հայաստանում ազդարարման համակարգի ամրապնդմանն ուղղված միասնական գործողությունների իրականացման շրջանակը:

Համակարգման միջոցառումը ծառայել է որպես ազդարարների պաշտպանությանն ուղղված իրավակարգավորումների քննարկման, ինչպես նաև՝ ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարթակ:

Հանդիպմանը մասնակցել են Գլխավոր դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, այլ շահագրգիր մարմինների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տարիների փորձառություն ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ազդարարման արշավին ներգրավված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Համակարգման հանդիպման ներկաներն ընդգծել են նմանատիպ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը՝ արշավի հետապնդած՝ իրազեկման բարձրացման տեսանկյունից կարևորելով համակարգված և թիրախային միջոցառումների իրականացման կարևորությունը: