Կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը քննարկվել է ՀՀ քաղհասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների հետ

Լուրեր

05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
Բոլորը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին, կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի գլխավորությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության և համատեղ կատարված աշխատանքների համար՝ մասնավորապես հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026թթ․միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների և ազդարարման համակարգի իրազեկման արշավի շրջանակներում ունեցած ներդրման համար։

Նախարարի տեղակալն ընդգծել է քաղաքացիական հասարակության կարևոր և առանցքային դերակատարումը կոռուպցիայի դեմ պայքարի բոլոր շղթաներում՝ կոռուպցիայի կանխարգելման, հակազդման, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության և իրազեկման ոլորտներում։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են հակակոռուպցիոն մարմինների ինստիտուցիոնալ հզորացման, հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026թթ․ միջոցառումների ծրագրով նախատեսված կոռուպցիայի հակազդման ոլորտի, այդ թվում՝ ազդարարման համակարգի, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտների կատարելագործման, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման վերաբերյալ հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև հանրային և մասնավոր ոլորտներում կոռուպցիայի կանխարգելմանը, հարկային և մաքսային ոլորտներում վարչարարության մեխանիզմների կատարելագործմանը, պետական գնումների ոլորտներում բարեվարքության, հաշվետվողականության և թափանցիկության բարելավմանը, գործարարների իրավունքների պաշտպանությանը, հայտարարագրման համակարգին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին: Կողմերը պայմանավորվել են համատեղել ջանքերը հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված գործողությունների պատշաճ և արդյունավետ կատարման ուղղությամբ: