Ադրբեջանի ԶՈՒ-ն Նախիջևանում ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Նախիջևանի առանձին համազորային բանակում գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ զորավարժություններ են անցկացվել հրամանատարական պատրաստության համակարգի վերաբերյալ, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Սպաների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման, ստորաբաժանումների կառավարման հմտությունների ամրապնդման նպատակով անցկացվող ուսումնական պարապմունքներում հիմնական շեշտը դրվել է մարտավարական, հետախուզական, կրակային, ֆիզիկական և մարտական ​​պատրաստության դասընթացների պլանավորման և անցկացման վրա:

Հաղորդվում է, որ սպաների հետ վարժանքների ընթացքում մշակվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ժամանակակից համակցված մարտերում առաջացող նոր պահանջների կարևորությունը, կառավարման հնարավոր խնդիրները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և փոքր չափի կվադրոկոպտերների դեմ պայքարի հարցերը:

Ադրբեջանի ՊՆ-ն մարտի 9-ին ևս հայտնել էր Նախիջևանում զորավարժությունների իրականացման մասին։ Նշվում էր, որ զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումները խաղարկում են մարտական գործողությունների մի շարք սցենարներ, այդ թվում՝ պայմանական հակառակորդի ամրացված դիրքերի և ճակատային գծի մոտ գտնվող հրամանատարական կետի գրավումը։