Թուրքիայի տրանսպորտի նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» լոգիստիկ արժեքավորության մասին

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն կրկին խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հայտարարելով, թե այն կնպաստի Իգդիրի շրջանի զարգացմանը։

«Այն, ինչ մենք անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», դուրս կգա Ադրբեջանից և մեր երկիր կմտնի Հայաստանի, Նախիջևանի տարածքով։ Կա միջանցք, որը տանում է Դիլուջու, Իգդիր, այստեղից էլ՝ Կարս։ Այն իսկապես հատուկ արժեք կհաղորդի այս վայրին: Դիլուջու-Իգդիր-Կարս հատվածի մրցույթը մենք հայտարարել ենք թուրքական կողմից։ Ադրբեջանական կողմում աշխատանքները շարունակվում են։ Մնացել է Զանգեզուրի մեկ միջանցք, և երբ բացվի, այնտեղ նույնպես կսկսվեն աշխատանքները։ Այնպես որ՝ հուսանք, որ 4-5 տարի հետո, երբ մենք դա իրականացնենք, Իգդիրն այլ կլինի, այդ ժամանակ լոգիստիկ կենտրոնն ավելի արժեքավոր կդառնա»,- ասել է Ուրալօղլուն։

TRT Haber-ի հետ զրույցում էլ նա խոսել է Թուրքիայի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք այլ տրանպորտային ու հաղորդակցային նախագծերի մասին։

«Մենք գտնվում ենք Միջին միջանցքում։ Ներկայում այս միջանցքի հզորությունը բավարար չէ։ Մենք ստեղծում ենք նոր այլընտրանքային երթուղի՝ «Զանգեզուրի միջանցք»։ Այն, որ այս միջանցքն անցնում է մեր երկրով, նշանակում է, որ այն նպաստում է մեր երկրի արդյունաբերությանը, տեխնոլոգիաներին և զբոսաշրջությանը»,- ասել է թուրք նախարարը։

Ուրալօղլուն նաև խոսել է Անկարայի կողմից առաջարկվող Իրաքով անցնող «Զարգացման ճանապարհ» նախագծի մասին, որը ձգվելու է Պեկինից Լոնդոն։

Ի դեպ, թուրք նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե ճանապարհի հետ կապված հայկական կողմում խնդիրներ լինեն, Ադրբեջանը կապեր ունի նաև իրանական կողմի հետ։

«Հայաստանի տարածքով անցնող այդ երթուղու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այն 43 կմ է։ Եթե հայկական կողմում խնդիր լինի, Ադրբեջանը կապեր ունի նաև Իրանի հետ՝ կապված իրանական տարածքով միջանցքի հնարավորության հետ։ Հետևաբար, կա երկու այլընտրանք, և երկուսն էլ հենց հիմա սեղանին են»,- ասել էր Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Էմմա Չոբանյան