Պահպանողական կուսակցությունը ողջունում է ԵԽ բանաձևը և իշխանություններին կոչ անում բարեփոխումներ իրականացնել

Լուրեր

22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկների ենթադրյալ հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 21:10
Հայ-կանադական քաղաքական խորհրդակցություններ՝ Օտտավայում
Բոլորը

Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով ողջունում է ԵԽ բանաձևը և իշխանություններին կոչ անում իրականացնել բարեփոխումներ։

Հայտարարությունը՝ ստորև։

«Պահպանողական կուսակցությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը և վերստին հորդորում ՀՀ կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկել անկախությունն ու ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ։ Մասնավորապես՝

 

– դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները,

– վերացնել համակարգային կոռուպցիան,

– իրականացնել լյուստրացիա՝ իշխանությունից հեռացնել ռուսական գործակալներին,

– իրականացնել դեկոմունիզացիա՝ անվանափոխել ռուս-խորհրդային անվանումները,

– ՀՀ-ից դուրս հրավիրել ռուսական զորքերը,

– ՀՀ-ն դուրս բերել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից,

– ազգայնացնել երկաթուղին, օդային տարածքը, կարևոր ենթակառուցվածքները,

– անվտանգային ու պաշտպանական ռազմավարությունը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին և մոտեցումներին։

 

Վերստին նախազգուշացնում ենք, որ եթե ՀՀ իշխանությունը հնարավորինս արագ չիրականացնի անկախության և ժողովրդվարության բարեփոխումներն, ապա ՔՊ-ական իշխանությունը կորակվի ռուսամետ, դրանից բխող աղետալի հետևանքներով, որոնք կանխելու համար կծագի իշխանափոխության հրատապ անհրաժեշտություն»։

Հիշեցնենք, որ երեկ Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտեցման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևն ընդունվեց 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։