ՀՀ-ում Ադրբեջանին «շատ լավ է» վերաբերվում 3%-ը, վատ՝ 69%-ը․ IRI-ի հարցման տվյալները

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հարցումներ է իրականացրել՝ պարզելու համար, թե ՀՀ քաղաքացիները ինչպես են գնահատում ՀՀ-ի և մյուս պետությունների միջև հարաբերությունները։

Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցումներն իրականացրել է 2023 թվականի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով։ Հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած 1 508 ՀՀ քաղաքացի։

Նրանցից 25 տոկոսը կարծում է, որ ՀՀ-ի և Ռուսաստանի հարաբերությունները շատ վատ են, իսկ 4 տոկոսը՝ շատ լավ։ 66 տոկոսը շատ լավ է համարել ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները, իսկ 1 տոկոսը՝ շատ վատ ։

Հարցման մասնակիցների գերակշիռ մասը Ֆրանսիայից հետո շատ լավ է համարում հայ-հնդկական հարաբերությունները՝ 49 տոկոսը, իսկ 1 տոկոսը՝ շատ վատ։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շատ լավ է համարել 29 տոկոսը, իսկ 3 տոկոսը՝ շատ վատ։

Հայաստանը հարևան պետություններից, ըստ հարցման տվյալների, շատ լավ հարաբերություններ ունի Իրանի հետ։ Նման պատասխան է տվել մասնակիցների 30%-ը։ Հարցվածներից 69 տոկոսի համար ՀՀ-ն շատ վատ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։ Ուշագրավ է, որ հարցման մասնակիցներից 3 տոկոսը նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները շատ լավ են։ Թուրքիայի հետ հարբերությունները շատ լավ է համարել 4 տոկոսը, իսկ շատ վատ՝ 41 տոկոսը։
Չնայած Հայաստանի և Վրաստանի միջև կոնֆլիկտ չկա, բայց հարցվածների միայն 17 տոկոսն է ասել, որ հարաբերությունները շատ լավ են, իսկ շատ վատ են 3 տոկոսի համար։ Գերակշիռ մասը՝ 65 տոկոսը, հայ-վրացական հարաբերությունները համարել է որոշ չափով լավ։