Ադրբեջանում երկարաձգվել է հատուկ կարանտինային ռեժիմը․ երկրի ցամաքային սահմանները փակ են 2020 թվականից

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները ևս մեկ անգամ երկարաձգել են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում հատուկ կարանտինային ռեժիմը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը։

Հատուկ կարանտինային ռեժիմի ժամկետը երկարացվել է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը։ Նախորդ որոշմամբ՝ այս ժամկետը սահմանվել էր մինչև 2024-ի ապրիլի 2-ը։

Ադրբեջանը կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականի մարտից գտնվում է կարանտինում, չորս տարի է՝ ցամաքային սահմանները փակ են։

Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է աշխարհում COVID-19-ի համաճարակի ավարտի մասին, աշխարհի բոլոր երկրները դուրս են եկել կարանտինային ռեժիմից, Ադրբեջանում կարանտինային ռեժիմը պարբերաբար երկարաձգվում է, թեև համաճարակի հետ կապված բոլոր սահմանափակումները հանվել են։

Երկրի իշխանությունները որևէ բացատրություն չեն տալիս ցամաքային սահմանները փակ պահելու վերաբերյալ։