Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում. ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Փետրվարի 6-ին կայացել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանի հանդիպումը Եվրոպական միության ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ։

Ինչպես տեղեկացնում են Բրյուսելում ՀՀ դեսպանությունից՝ գեներալ Բրիգերը ներկայացրել է ռազմական և պաշտպանական ոլորտում Եվրոպական միության ռազմավարությունը և դրանից բխող առաջնահերթությունները, համաեվրոպական անվտանգության տեսլականը՝ այս համատեքստում նշելով, որ Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում։

«Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Բալայանը բարձր գնահատեց Հայաստան-Եվրոպական միություն ընդհանուր փոխգործակցության մակարդակը՝ կարևորելով դրա անվտանգային և պաշտանական բաղադրիչի ընդլայնումը։ Նա գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող զինված ուժերի մասշտաբային բարեփոխումների ծրագիրը՝ այս առնչությամբ ընդգծելով ԵՄ աջակցության անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը գործունեությունը, դեսպանը նշեց, որ այն կարևոր կայունացնող դերակատարություն ունի տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում և Արևելյան Եվրոպայում վերջին զարգացումների, տարածաշրջանային անվտանգության հեռանկարների ու համագործակցության հնարավորությունների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։