Ադրբեջանն ու թուրքական «Baykar» ընկերությունը համագործակցության նոր պայմանագիր են ստորագրել
Քաղաքականություն
08.03.2024 | 17:51Անօդաչուներ արտադրող թուրքական «Baykar» ընկերությունն ու Ադրբեջանը նոր պայմանագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է թուրքական ընկերությունը X-ի իր էջում։
«Մենք Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ստորագրել ենք «Համատեղ հետազոտությունների, զարգացման և արտադրության համագործակցության համաձայնագիր»»,-ասվում է գրառման մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հավելենք, որ վերջերս էլ Ադրբեջանի զինված ուժերում ծառայության են ընդունվել այս ընկերության արտադրած Akıncı հարվածային անօդաչու թռչող սարքերը։