Ալիևը Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի մշակութային ժառանգությունը ոչնչացնելու» մեջ

Լուրեր

21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի տարածքում Ադրբեջանի իսլամական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը մեծ հիասթափություն է առաջացնում»,- հայտարարել է Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող «Բազմազանության պաշտպանություն. Իսլամաֆոբիայի դեմ պայքարը 2024 թ.-ին» համաժողովի ժամանակ։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ իրենք դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ տեխնիկական առաքելություն ուղարկելու Հայաստան՝ «գնահատելու ադրբեջանական մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնք տարիներ շարունակ ոչնչացվել են այս երկրում»։

«Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ չի արձագանքել այս կոչին»,-ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի այս մեղադրանքը հնչում է հատկապես վերջին օրերին ակտիվացած հայկական մշակութային ժառանգության տարբեր օբյեկտների ոչնչացման ֆոնին։ Օրերս Ադրբեջանի պետական AZ TV-ն հայատյաց բնորոշումներով ցուցադրում էր, թե ինչպես են քանդում Արցախի խորհրդարանի շենքը։

Թեպետ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ՝ Բաքուն պետք է քայլեր ձեռնարկի պետական մակարդակով հայատյաց քաղաքականությունը դադարեցնելու, այնուամենայնիվ, այն շարունակվում է։

Հիշեցնենք, որ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից հետո Բաքուն այդպես էլ թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը մուտք գործել Արցախ՝ գնահատելու հայկական պատմամշակութային հուշարձանների իրավիճակը։

Էմմա Չոբանյան