ՀԱՊԿ-ը մեզ ոչ մի բանով չի օգնել, բացի վնաս տալուց․ Գագիկ Մելքոնյան

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

«Այսքան ժամանակ ՀԱՊԿ-ը մեզ ոչ մի բանով չի օգնել, բացի վնաս տալուց, ոչ մի բան չի արել»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը։

Ըստ պատգամավորի՝ երբ հակառակորդի զորքերը ներխուժում էին ՀՀ ինքնիշխան տարածք, ՀԱՊԿ-ից նույնիսկ քաղաքական հայտարարություն չէր հնչում։ Իշխանական պատգամավորի կարծիքով, պետք է կարողանանք մեր անվտանգության հարցերը լուծել ինքներս։

«Մեզ հիմա պետք է, որ ունենանք լավ սպառազինություն, ինչպես տեսնում եք՝ տարբեր երկրների հետ ունենք պայմանագրեր, զենք ենք ձեռք բերում։ Մենք պետք է հույսը դնենք մեզ վրա, մեր անվտանգության մասին մենք պետք է մտածենք, որովհետև համոզվեցինք, որ այսքան ժամանակ ՀԱՊԿ-ը մեզ ոչ մի բանով չի օգնել»,- համոզմունք հայտնեց Գագիկ Մելքոնյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք»։

«ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում և պատասխան, անում է ուղիղ հակառակը»,- ասել էր վարչապետը։

Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, բայց որևիցե մեկը չի բացառում։