23 մլն դրամի վնաս կրած խոզաբույծը փոխհատուցում է պահանջում․ ՍԱՏՄ-ն դեռևս չի հայտնել խոզերի անկման պատճառը

Լուրեր

06.07.2026 | 11:39
Վարորդական իրավունքի վերականգնման դիմումներ և վկայականների տրամադրման կարգում փոփոխություններ. ՈՒՂԻՂ
06.07.2026 | 11:37
Ռուսական ԱԹՍ-ներն Ուկրաինայում հարվածել են ադրբեջանական SOCAR-ի լցակայանին
06.07.2026 | 11:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում հուլիսի 7-ը սգո օր է հայտարարվել
06.07.2026 | 11:00
Ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ բնակավայրում տուն է այրվում․ ՓԾ
06.07.2026 | 10:48
Ավելի քան 500 ուկրաինական ԱԹՍ-ներ հարձակվել են Ղրիմի ու ՌԴ-ի շրջանների վրա․ Ղրիմում բլեքաութ է
06.07.2026 | 10:39
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը՝ վերականգնելով երթևեկությունը
06.07.2026 | 10:27
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 11 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել
06.07.2026 | 10:21
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.07.2026 | 10:13
Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
06.07.2026 | 09:53
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
06.07.2026 | 09:50
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
06.07.2026 | 08:56
Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը
06.07.2026 | 07:35
Նեյմարը հայտարարեց Բրազիլի հավաքականից հեռանալու մասին
06.07.2026 | 07:07
ԱԱ-2026. Բելինգեմի դուբլն օգնեց Անգլիային դուրս գալ քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 04:08
ԱԱ-2026. Բրազիլացիները լքեցին պայքարը, Հոլանդը` հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.amհայտնել էր, որ Կոտայքի մարզի Կամարիս բնակավայրում խոզերի անկման բազմաթիվ դեպքեր են գրանցվել, նմուշառում է կատարվել՝ պարզելու, թե որն է խոզերի անկման պատճառը։

130 գլուխ խոզերին կորցրած Կոտայքի մարզի Կամարիս բնակավայրի ֆերմեր Արարատ Դանիելյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռ սպասում է լաբորատոր փորձաքննությունների արդյունքներին։

Ֆերմերը կասկածում է, որ խոզերն անկել են աֆրիկյան ժանտախտ հիվանդության հետևանքով, կենդանիներից նմուշառում կատարած Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էլ ասել է, որ 1 ամսից պարզ կլինի կենդանիների անկման պատճառը։

Արարատ Դանիլյանն արդեն հաշվարկել է կորուստը․ շուրջ 23 մլն դրամի վնաս է կրել, ասում է՝ հիմա չգիտի՝ ինչպես է մարելու վարկերը։ Ֆերմերը փոխհատուցում է պահանջում, դիմել է պատկան մարմիններին, բայց նշում է՝ այս հարցում դեռ տեղաշարժ չկա։

«Սաղ տեղերը դիմել եմ, որովհետև վարկերս մնացել են մարելու, իմ ընտանիքի ապրուստի միակ միջոցն է, եթե հաստատվեց, որ աֆրիկյան ժանտախտից են խոզերը սատկել, թող փողերս տան»,- սրտնեղեց խոզաբույծը։ Ըստ նրա՝ գյուղում դեռ շարունակվում են խոզերի անկման դեպքեր գրանցվել։

Արարատի Դանիելյանի խոսքով՝ տուժած ֆերմերները ոչ միայն փոխհատուցում են ցանկանում, այլև պահանջում են, որ կառավարությունն արգելի խոզերի ներկրումը։

Օրերս էլ խոզաբույծները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել և վերջնագիր ներկայացնել պատկան կառույցներին։

«Այս ամենն իրենց մեղքով է տեղի ունեցել։ 6 ամիս առաջ ենք դիմել էկոնոմիկայի նախարարություն, որ թույլ չտան, որպեսզի դրսից խոզեր ներկրվեն, բայց մինչև հիմա ներկրում են։ Հիմա պահանջելու ենք, որ խոզ չներկրեն, որովհետև համոզված ենք, որ հիվանդության տարածման պատճառը ներմուծված կենդանիներն են։ Դրսից բերում են, կարանտին չեն սահմանում և հենց երկրորդ օրն էլ մորթում են»,-հայտարարեց նա։

Նշենք, որ խոզերի անկման դեպքերի հետ կապված ՍԱՏՄ-ից տեղեկացրել էին, որ զբաղվում այդ հարցով։

Խոզերի աֆրիկյան ժանտախտն արագ տարածվող վարակիչ հիվանդություն է։
Հայաստանում աֆրիկյան ժանտախտի վերջին դեպքը պաշտոնապես գրանցվել է 2010 թ․-ին։
Դրանից հետո որևէ դեպք պաշտոնապես չի հաստատվել, թեև խոզերի անկման դեպքեր այս տարիներին գրանցվել են Տավուշի և Սյունիքի մարզերում։

Մանյա Պողոսյան