Ամփոփվել են ԵՄ աջակցությամբ իրականացված ծրագրի արդյունքները

Լուրեր

12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն է զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
Բոլորը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով հանդես է եկել Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ I» տեխնիկական աջակցության ծրագրի ամփոփիչ միջոցառմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին և տեխնիկական աջակցության ծրագրային թիմին՝ ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերած պատրաստակամության, ներդրված ջանքերի, արդյունավետ համագործակցության, ինչպես նաև դրական արդյունքներ գրանցելու համար:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում՝ դատաիրավական ոլորտում իրականացրած միջոցառումները, որոնք ներառել են ճանաչողական այցեր եվրոպական երկրներ՝ իրավունքի գերակայության, դատարանների գործունեության կազմակերպման վերաբերյալ լավագույն փորձի ուսումնասիրման նպատակով, ինչպես նաև նախարարության տարբեր ստորաբաժանումների կարողությունների զարգացման վերաբերյալ վերապատրաստումներ՝ բյուջեի կառավարման, ծրագրերի մշտադիտարկման ու գնահատման մեթոդաբանությունների վերաբերյալ և այլն:

Բարձր են գնահատվել նաև զարգացման գործընկերների հետ համակարգման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ արդարադատության երկխոսության հանդիպումները, որոնք միտված են ներկայացնելու և ամփոփելու Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը, գրանցած արդյունքները: Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ 2023 թ. դեկտեմբերի 7-ին ուժի մեջ է մտել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագիրը, որի նպատակն է աջակցել ՀՀ Կառավարությանը՝ իրականացնելու արդարադատության ոլորտի բարեփոխումային օրակարգը:

Միջոցառման ընթացքում տեխնիկական աջակցության ծրագրային թիմը ներկայացրել է նաև ծրագրի ընթացքում շահառու հաստատություններին տրամադրվող աջակցության և համատեղ համագործակցության արդյունքում գրանցած համատեղ ձեռքբերումները»,- ասված է հաղորդագրության մեջ: