Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան
Քաղաքականություն
01.03.2024 | 19:27ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Բորիս Սահակյանին նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»,- ասված է հրամանագրում։