Պատսպարվի՛ր, թե կարող ես․ ինչ վիճակում են Երևանի շենքերի նկուղները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
Բոլորը

Հակառակորդի հարձակում, «Օդային տագնապ» ազդանշան․ ՆԳՆ փրկարար ծառայությունն այսօր ուսումնավարժանք էր կազմակերպել Պոլիտեխնիկական համալսարանում՝ քաղպաշտպանության համաշխարհային օրվա առիթով։

Ո՞րտեղ և ինչպե՞ս պետք է պատսպարվեն քաղաքացիները, եթե իսկապես հարձակում լինի։ Երևանի բազմաբնակարան շենքերի նկուղներից շատերն անհրաժեշտության դեպքում չեն կարող ծառայել որպես թաքստոցներ, քանի որ լցված են աղբով ու կոյուղաջրերով։

Թեև թաքստոցներն ու ապաստարանները քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ են, սակայն գործառնական նշանակությամբ տարբեր են։ ՆԳՆ փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Տիգրան Պողոսյանի խոսքով՝ նախատեսվում է Հայաստանում նոր ապաստարաններ կառուցել, իսկ եղածները՝ վերանորոգել։

Թաքստոցներ կարող են լինել շենքերի նկուղային, կիսանկուղային հարկերը, որոնք կարող են նվազեցնել հարվածային ալիքի ուժգնությունը և պաշտպանել այնտեղ գտնվող մարդկանց։ Երևանի քաղաքապետարանի զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության բաժնի պետ Հարություն Հարությունյանն ասում է՝ անընդհատ աշխատանքներ են տանում արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանը պաշտպանելու համար։

«2020 թվականի պատերազմը ցույց տվեց մեր բացերը, և այդ բացերը հաշվի առնելով՝ սկսեցին բազմածավալ աշխատանքներ իրականացվել Երևանի նկուղային հարկերում, գետնանցումներում, մեր ապաստարաններում, հիմնականում մաքրվել են բոլոր դպրոցների և մանկապարտեզների նկուղները»,- նշում է պաշտոնյան։

Դիտարկմանը, թե կան նկուղներ, որոնց պայմանները, մեղմ ասած, տանելի չեն, Հարությունյանն ասում է՝ նման դեպքում բնակիչները պիտի դիմեն համատիրություն։ Բայց կան տարածքներ, որտեղ պատսպարումն անհնար է՝ խոստովանում է պաշտոնյան։

«Գոյություն ունեն ստանդարտներ՝ երկու մետր բարձրություն, օդափոխություն, մուտքերի առկայություն, մատչելիություն և այլն, այսինքն՝ հնարավոր է՝ դուք մտնեք մի նկուղ, որը պիտանի չէ պատսպարման համար, և դա մեր առաջնահերթությունը չէ։ Մեր առաջնահերթությունն այն տարածքներն են, որոնք պիտանի են մարդկանց պատսպարման համար»,- ընդգծում է Հարությունյանը։

Երևանի բազմաբնակարան շենքերի մուտքերին համայնքային իշխանությունն ուղեցույցներ է փակցնում, որպեսզի բնակիչներն իմանան՝ «Օդային տագնապ» լսելու դեպքում որտեղ պատսպարվեն։ Այդ հուշաթերթիկները երբեմն լրացված չեն լինում կամ նշված հասցեն հարցեր է առաջացնում։ Քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով՝ նման դեպքերում արձագանքում ու շտկում են թերացումը։

Ի տարբերություն աղբով ու կոյուղաջրերով լցված նկուղների, որոնք համընդհանուր սեփականության իրավունքով պատկանում են շենքի բնակիչներին, բարեկարգ նկուղների մի մասն ունի սեփականատերեր․ դրանք վերածվել են  արտադրամասերի, փաբերի կամ ժամանցի այլ վայրերի։ Երևանի քաղաքապետարանից վստահեցնում են, որ անհրաժեշտության դեպքում սեփականատարերն այդ տարածքները կտրամադրեն պատսպարման համար։

Թեև քաղաքային իշխանությունն ասում է, որ խստագույնս հետևում են նկուղների վիճակին և պարբերաբար մաքրում, դրանց զգալի մասի անմխիթար վիճակն այլ բանի մասին է խոսում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան