Ինչ են քննարկել Լավրովն ու Բայրամովն Անթալիայում

Լուրեր

30.05.2026 | 12:05
Արման Ծառուկյանը և Քիլոն Ջիմիսոնը հայացքների մենամարտ են անցկացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 30-ի դրությամբ
30.05.2026 | 11:33
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բարսելոնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.05.2026 | 10:50
ՌԴ-ն թույլատրել է հայկական երկու ձկնաբուծական ընկերության արտադրանքի ներմուծումը․ ՍԱՏՄ
30.05.2026 | 10:27
ՌԴ-ն Կոպիրկինին կանչել է Մոսկվա՝ ՀՀ–ԵՄ մերձեցման պատճառով
30.05.2026 | 10:23
«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովն ու Նովակ Ջոկովիչը պարտվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 10:10
Տապալված ծառեր, պոկված թիթեղներ․ քամու հետևանքները Երևանում և մարզերում
30.05.2026 | 09:52
Քոչարյանը չի մասնակցի առաջին համարների բանավեճին
29.05.2026 | 23:37
Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ
29.05.2026 | 23:15
Շուրջ 1010 մարդ՝ 19:19-ի դրությամբ. ԻՔՄ-ն հաշվել է Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցների թիվը
29.05.2026 | 22:57
Քանի մարդ է մասնակցել Աբովյանում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:46-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկը
29.05.2026 | 22:48
Պարզ լճի տարածքում վաղը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի եզրափակիչ փուլը
29.05.2026 | 22:36
«Անկախ «070» կոդով անձնագիր ունենալու հանգամանքից և քաղաքացիություն չընդունելուց, արցախցին ունի ընտրական իրավունք». հավաք Արցախի ներկայացուցչության շենքի մոտ
29.05.2026 | 22:12
Ռուսաստանը 26 միլիարդ դոլար է ծախսում Պուտինի և նրա շրջապատի ծերացման դեմ պայքարի միջոցառումների վրա.WSJ
Բոլորը

Անթալիայում ընթացող 3-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակորչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում իրավիճակը։

«Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, ինչպես նաև՝ հետկոնֆլիկտային իրավիճակը տարածաշրջանում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ կողմերը հայտարարել են Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին։

«Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման իրավիճակը և հեռանկարները՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթներին համապատասխան։ Հաստատվել է 2020-2022 թվականների համար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ «ընդգծվել է բազմակողմ տարբեր ձևաչափերում՝ ներառյալ Կասպյան հնգյակի և «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում համատեղ աշխատանքը շարունակելու հանձնառությունը»։