Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի Պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով Հանրապետության նախագահի այցն Իրաքի Հանրապետություն և Իրաքյան Քուրդիստան Պատվավոր նախագահն այցը պատմական է գնահատել և շեշտել, որ այն դրական խթան կհանդիսանա երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման և հարաբերությունների զարգացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է ժողովուրդների միջև պատմամշակութային բազմաշերտ առնչակցությունների կարևորությունը, ինչն ամուր հիմք է շարունակական համագործակցության խորացման համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ քայլերի խթանման հնարավորություններին։

Մտքեր են փոխանակվել առկա փոխշահավետ համագործակցային ներուժի կյանքի կոչման հեռանկարների և կոնկրետ գործողությունների վերաբերյալ։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և գլոբալ մի շարք հիմնախնդիրների և վերջիններիս կարգավորման ուղիների վերաբերյալ առկա հարցերին։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է հակամարտություններն ու խնդիրները բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով և միջազգային իրավունքի և հիմնարար սկզբունքների պահպանությամբ լուծելու հրամայականը։