Կրկնակի աճել են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը. ամփոփվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության աշխատանքները

Լուրեր

07.07.2026 | 15:44
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 15:42
Ընտրակաշառքի գործով վարույթներ կան, տվյալներ՝ ոչ. իրավապահները չեն բացահայտում ձերբակալվածների թիվը
07.07.2026 | 15:31
2012 թ-ին ՊՆ-ի վաճառած հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր է ճանաչվել
07.07.2026 | 15:20
Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք չեն կարողանա բուսասանիտարական բեռներ արտահանել առևտրային քանակով․ ՍԱՏՄ
07.07.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ // Պայթյուն Դամասկոսում՝ Մակրոնի այցի ժամանակ․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 15:02
Ադրբեջանն ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների շարքում է
07.07.2026 | 14:51
Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն
07.07.2026 | 14:42
Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը 1-ին կիսամյակում ռեկորդային է եղել․ Պապոյան
07.07.2026 | 14:30
Հորմուզի նեղուցում հարվածից հետո հեղուկ գազ տեղափոխող լցանավը հրդեհվել է
07.07.2026 | 14:21
Դամասկոսում պայթյունների հետևանքով առնվազն 18 մարդ է վիրավորվել
07.07.2026 | 14:13
Կադաստրային արժեքը մոտ 4,6 մլրդ դրամ․ ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող հողամասը․ Փաշինյան
07.07.2026 | 14:02
«Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը մեկ կենտրոն, մեկ ուժ կձևավորեն»․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
07.07.2026 | 13:56
Երբ ԲՀԿ-ի շնորհիվ հայտնվեցիք ԱԺ-ում, վարչապետ ընտրվեց Փաշինյանը, այլ տեքստեր էիք ձոնում․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 13:47
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
07.07.2026 | 13:38
Ուժեղ քամու հետևանքով մարզերում ծառեր են տապալվել, էլեկտրասյուներ՝ թեքվել
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ այսօր ամփոփվել են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության՝ 2023 թվականի աշխատանքները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Վարչական շրջանի դատախազ Դավիթ Աղաջանյանը ներկայացրել է արձանագրված հանցավորության վիճակը, հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Վարչական շրջանի դատախազը, մասնավորապես, նշել է, որ 2023 թվականի ընթացքում վարչական շրջաններում գրանցվել է հանցագործության 2635 դեպք (2022 թվականին՝ 2688 դեպք). դեպքերը նվազել են 53-ով, կամ 2%-ով:

Դավիթ Աղաջանյանի խոսքով՝ չնայած հանցագործությունների ընդհանուր թվի նվազմանը՝ աճ է արձանագրվել միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվաքանակում:

2023 թվականի ընթացքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների  356 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 371 դեպքի դիմաց (նվազումը՝ 15 դեպքով կամ 4 %-ով):

2023 թվականի ընթացքում 169 դեպքով կամ 15%-ով նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակում (հաշվետու տարում արձանագրվել է 959 դեպք՝ 2022 թվականի 1128 դեպքի դիմաց):

Աճել են կողոպուտի դեպքերը. 2023 թվականին արձանագրվել է 15 դեպք, 2022 թվականին՝ 7 դեպք:

Պահպանվել է բնակարանային գողությունների դեպքերի նվազման միտումը. 2023 թվականին արձանագրվել է 75 դեպք՝ 2022 թվականի 83-ի դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 64 դեպք՝ 2022 թվականի 80 դեպքի դիմաց. 16 դեպքով կամ 20%-ով դեպքերը նվազել են:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թվում աճ է արձանագրվել 219 դեպքով (2023 թվականին՝ 322, 2022 թվականին՝ 103):       

2023 թվականի ընթացքում դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 346 քրեական վարույթ` 399 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 197 քրեական գործ (վարույթ)` 241 անձի վերաբերյալ):

2023 թվականի ընթացքում ավարտվել է դատարաններում քննվող 229 քրեական գործի քննություն` 243 անձի վերաբերյալ:

2023 թվականին վարչական շրջանների դատախազության կողմից, ի թիվս այլնի, ուսումնասիրվել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող՝ «Տիգրան Մեծի անվան», «Նանսենի անվան» զբոսայգիներում ընդհանուր օգտագործման հողերի տարածքներում գործող հասարակական նշանակության օբյեկտներին տրամադրված հողերի և դրանցում կառուցված շինությունների օտարման գործընթացները:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքներով՝ դատախազը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել են քրեական վարույթներ: Վերոնշյալ դեպքերից մեկով՝ վիճարկման հայց է ներկայացվել Վարչական դատարան՝ հողատարածքն օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումը վերացնելու, որպես հետևանք կնքված առուվաճառքի պայմանագիրը, Կադաստրի կոմիտեում կատարված իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջով:

Գլխավոր դատախազը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ շարունակել ուսումնասիրությունները Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթական տարածքների, մասնավորապես՝ մանկապարտեզների վերաբերյալ: