Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում․ ՀՀ ԱԳՆ
Քաղաքականություն
26.02.2024 | 16:54ՀՀ ԱԳՆ-ն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել էր՝ առաջիկայում նախատեսվում է բանակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ։
Բայրամովը հայտարարել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպման մասին