Բաքվի դատարանն ընդդիմադիր լրագրողներին 9 և 4 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել

Լուրեր

07.07.2026 | 15:44
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 15:42
Ընտրակաշառքի գործով վարույթներ կան, տվյալներ՝ ոչ. իրավապահները չեն բացահայտում ձերբակալվածների թիվը
07.07.2026 | 15:31
2012 թ-ին ՊՆ-ի վաճառած հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր է ճանաչվել
07.07.2026 | 15:20
Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք չեն կարողանա բուսասանիտարական բեռներ արտահանել առևտրային քանակով․ ՍԱՏՄ
07.07.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ // Պայթյուն Դամասկոսում՝ Մակրոնի այցի ժամանակ․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 15:02
Ադրբեջանն ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների շարքում է
07.07.2026 | 14:51
Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն
07.07.2026 | 14:42
Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը 1-ին կիսամյակում ռեկորդային է եղել․ Պապոյան
07.07.2026 | 14:30
Հորմուզի նեղուցում հարվածից հետո հեղուկ գազ տեղափոխող լցանավը հրդեհվել է
07.07.2026 | 14:21
Դամասկոսում պայթյունների հետևանքով առնվազն 18 մարդ է վիրավորվել
07.07.2026 | 14:13
Կադաստրային արժեքը մոտ 4,6 մլրդ դրամ․ ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող հողամասը․ Փաշինյան
07.07.2026 | 14:02
«Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը մեկ կենտրոն, մեկ ուժ կձևավորեն»․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
07.07.2026 | 13:56
Երբ ԲՀԿ-ի շնորհիվ հայտնվեցիք ԱԺ-ում, վարչապետ ընտրվեց Փաշինյանը, այլ տեքստեր էիք ձոնում․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 13:47
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
07.07.2026 | 13:38
Ուժեղ քամու հետևանքով մարզերում ծառեր են տապալվել, էլեկտրասյուներ՝ թեքվել
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ավարտել է ընդդիմադիր Xural TV ինտերնետային ռեսուրսի ղեկավար Ավազ Զեյնալիի և յութուբյան Sada TV ալիքի ղեկավար Էլնուր Շուքուրովի դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկու մեղադրյալներն էլ ցուցմունքներն ավարտել են՝ խնդրելով դատարանին արդարացնել իրենց։

Դատարանը խորհրդակցելուց հետո հրապարակել է վճիռը, որի համաձայն՝ Ավազ Զեյնալին դատապարտվել է 9, Էլնուր Շուքուրովը՝ 4 տարի ժամկետով ազատազրկման։ Դատարանը բռնագրավել է նաև Զեյնալիի բնակարանի խուզարկության ժամանակ առգրավված 16 հազար մանաթը։

Դատախազը պահանջում էր Զեյնալիին մեղավոր ճանաչել ՔՕ-ի 311 (կաշառք վերցնել) և 312-1.1 (ապօրինի ազդեցություն պաշտոնատար անձի որոշման վրա) հոդվածներով և դատապարտել 10 տարվա ազատազրկման, իսկ Շուքուրովին՝ 5 տարվա ազատազրկման։

Նշենք, որ Ավազ Զեյնալին և նրա փաստաբան Էլչին Սադիգովը ձերբակալվել էին 2022 թվականի սեպտեմբերի 10-ին՝ կաշառք վերցնելու կասկածանքով, իսկ սեպտեմբերի 11-ին դատարանը երկուսին էլ կալանավորել էր։ Հետաքննության տվյալներով՝ Զեյնալին Սադիգովի միջնորդությամբ 20 հազար մանաթ կաշառք է ստացել ձերբակալված գործարար Ռասիմ Մամեդովի ընտանիքից՝ նրա մասին վարկաբեկող տեղեկություններ չհրապարակելու համար։

Սեպտեմբերի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանը Սադիգովի նկատմամբ տնային կալանք էր սահմանել՝ նրա գործը բաժանելով առանձին վարույթի։

Ավելի ուշ Զեյնալիին նոր մեղադրանք է առաջադրվել՝ 312-1.1 հոդվածով։ Նույն մեղադրանքով ձերբակալվել է նաև Էլնուր Շուքուրովը։ Նա բանտում է 2022 թվականի սեպտեմբերի 13-ից։

Հավելենք, որ նախորդ տարվա նոյեմբերից Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են բռնաճնշումներն անկախ ու ընդդիմադիր լրագրողների ու գործիչների նկատմամբ։ Առնվազն 10-ից ավելի լրագրող է ձերբակալվել, միջազգային կառույցները կոչ են անում ազատ արձակել նրանց։

Էմմա Չոբանյան