Ինչ լինում է` ասում են մտավորականներն են մեղավոր, դա թույլ ազգի ցուցիչ է. Հարություն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Բոլորը

«Տարբեր ժամանակներում եղել է հայկական կինոյի կործանման սպասումը, բայց այն գոյատևել է: Այսօր բարենպաստ ժամանակներ են երիտասարդների, հատկապես` կանանց համար: Նրանք մեծ թվով ֆիլմեր են նկարում, ստանում են մրցանակներ»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Նրա խոսքով` կինոն լուրջ զենք է ամեն ազգի ձեռքում, և մշակույթի ոլորտի ամեն իմաստուն ղեկավար գիտի այն օգտագործել. «Մենք դեռ կարիք ունենք նկարելու, աշխարհով մեկ ցուցադրելու ֆիլմեր վերջին պատերազմի մասին: Հիմա աշխարհը դարձել է ցինիկ, չկա որևէ հետաքրքրություն տուժածի, թույլի հանդեպ: Ոչ ոք չի նկարելու ֆիլմ մեր պատերազմի մասին, դա պետք է անենք մենք` պետական ֆինանսավորմամբ, դա պետք է դառնա մեր միջազգային քաղաքականության մի մասը»:

Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ «Նեթֆլիքսը» Հայաստանում ֆիլմեր և սերիալներ կնկարի: Հարություն Խաչատրյանն այն համոզման է, որ օգտակար կլինի ոլորտին. «Բոլորին է պետք ոգևորել գալ Հայաստանում կինո նկարել: Լավ կլինի`մեր դերասանները նկարվեն «Նեթֆլիքսի» համար, ձեռքի հետ էլ ստիպված կլինեն անգլերեն սովորել»:

Հարցին, թե արդյոք Հայաստանում կինոարտադրության գործընթացում թղթաբանությունը շարունակում է խոչընդոտներ առաջացնել գործիչների համար, մեր զրուցակիցը պատասխանում է. «Կինոյին գումար տվողները մտածում են` հանկարծ չգողանան, վախենում են, որ իրենց կթալանեն, մեջտեղում կործանվում է կինոն»:
Հարություն Խաչատրյանն անդրադառնում է նաև Հայաստանում կինոկրթության մակարդակին` նկատելով, որ այն մնացել է իր նախնական, հին ձևերի մեջ.

«Եթե նախկինում գալիս էին կինոլորտ, չէին սովորում, կարծում էիք` բանակից խուսափելու համար են եկել, հիմա գալիս են, բավական մեծ գումար են վճարում, բայց չեն սովորում, չեն մասնակցում փառատոնների, մեր ամեն փառատոնին ուսանողների համար նախատեսված տեղերը դատարկ են մնում: Փող հավաքելով ուսանող հավաքելը մեծ վտանգ է կրթության ոլոևտի համար: Ի դեպ, մի հարց էլ է ինձ հետաքրքիր` ինչո՞ւ չկա ֆինանսավորում ուսանողների դիպլոմային ֆիլմերի համար»:
Մեր զրուցակիցը խոսեց Կինոմիության հարակից բակում տեղի ունեցած շինարարական աշխատանքների առիթով բարձրացած աղմուկի, այդ տեղում գարեջրատուն կառուցելու, իրենց դժգոհության, դատական գործընթացի մասին. «Դատավորները որոշեցին, որ ճիշտ են անում, որ այդ տեղում գարեջրատուն են սարքում: Բայց դա մեծ սուտ է, որ որն աշխարհը չի տեսել: Մենք պետք է պայքարենք` հասնելով մինչև միջազգային դատարաններ: Այդ սուտը պաշտպանողները մի օր խելքի են գալու ու ասեն`ներողություն»:

Հարություն Խաչատրյանի հետ զրուցեցինք նաև այսօր Հայաստանում մտավորականի դերի մասին. «Մտավորականը չի կարող զենքի հարց լուծել, բայց կարող է ոգևորել ու կրթել ժողովրդին: Ինչ լինում է` ասում են մտավորականներն են մեղավոր, ոչ ոք ինքն իրեն մեղավոր չի ճանաչում. դա թույլ ազգի ցուցիչ է»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան