Հավատում եմ` բոլորին ակներև կլինի իմ անմեղությունը, և նաև այն, որ նախարարության աշխատակիցները առաջնորդվել են հենց պետական շահով.  Աշոտ Հովհաննիսյանի հայտարարությունը

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սիներջ» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ, գործարար համայնք,

Այս ուղերձը հղում եմ իբրև երախտիքի խոսք՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր այս դժվարին ժամանակահատվածում իմ ընտանիքի ու իմ թիմի կողքին են կանգնել: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՏՏ և ամբողջ գործարար համայնքի իմ հարգարժան գործընկերներին միասնականության համար: Երախտիքս ուղղում եմ բոլոր սրտացավ մարդկանց, ովքեր, անկախ հայացքներից ու մոտեցումներից, դուրս եկան իրենց հարմարավետության գոտուց և խոսեցին հանուն արդարության: Այս վերաբերմունքն ու միասնականությունը, անխոս, ինձ ավելի են պարտավորեցնում` շարունակելու ծառայել մեր երկրին և նպաստել ՏՏ ու գիտական ոլորտի զարգացմանը:

Ինչպես շատերդ գիտեք՝ Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ ընկերությունը հիմնել եմ դեռևս 1997 թվականին՝ ԱՄՆ-ում, իսկ արդեն 1999 թվականին բացել եմ ընկերության մասնաճյուղը Հայաստանում՝ մեր հայրենիքի համար այնպիսի մի ժամանակահատվածում, երբ քչերն էին համարձակվում ներդրում կատարել՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Բազմաթիվ են պատմություններն ու օրինակներն աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող մարդկանց մասին, որոնք Սիներջիից ոգեշնչված և մեր գրանցած հաջողությունների օրինակով՝ իրենց ընկերությունները բացեցին Հայաստանում՝ դրանով իսկ մեծ թափ հաղորդելով հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների՝ որպես գերակա ճյուղի զարգացմանը։

Այսօր ես և ոլորտի մյուս առաջամարտիկները մեծ պատասխանատվություն ունենք հաջորդ սերնդի ՏՏ մասնագետների առաջ՝ ոգևորելու նրանց, հավատ ներշնչելու և ճանապարհ ցույց տալու: Այդ ճանապարհը հուշում է, որ պետք է շարունակել արարել ու հաջողել Հայաստանում` անկախ անարդարություններից, որոնք ժամանակավոր են ու կպարզվեն վստահաբար:

Այդ տեսանկյունից մեծ հարվարծ էր առանց իրողությունների խորքային վերլուծության ոչ իրավաչափ քրեական հետապնդումն իմ հանդեպ, այն էլ՝ խստագույն խափանման միջոցով. ասես Աշոտ Հովհաննիսյանն այն անձն է, ով երբևէ կարող է թաքնվել որևէ քննությունից կամ խոչընդոտել նախաքննական պրոցեսներին: Իմ ամբողջ կյանքն ու գործունեությունը վկայությունն են այն հանգամանքի, որ ես միշտ ներկայացել եմ բաց ճակատով:
Հավատում եմ, որ բոլոր հանգամանքները կպարզվեն, և բոլորին ակներև կլինի իմ անմեղությունը և նաև այն, որ նախարարության աշխատակիցները չեն ունեցել որևէ անձնական շահ, այլ, իմ համոզմամբ, առաջնորդվել են հենց պետական շահով: Այսքանով կսահմանափակվեմ, թերևս:

Միաժամանակ, ուզում եմ կարևորից խոսել. Սիներջիի անձնակազմի հետ շարունակում ենք մեր լայնածավալ նախագծերը և նոր գաղափարների շուրջ աշխատանքները։

Կհանդիպենք գործարար միջոցառումներին, հասարակական քննարկումներին, Երևանի համերգասրահներում և այլուր. պիտի շարունակեմ աշխատել ու նպաստել մեր ոլորտի զարգացմանը: Շնորհակալություն, որ միասնական ենք:

Ձեր` տ.գ.թ.. Աշոտ Հովհաննիսյան»։

Հիշեցնենք՝ հայտնի դարձավ որ ձերբակալվել է 7 անձ, այդ թվում՝ հունվարի 31-ին աշխատանքից ազատված էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ որ ձերբակալվածների թվում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, նաև ՏՏ ոլորտի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։

Ս․թ․ փետրվարի 21-ին Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխվեց։