Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանի որդու, եղբորորդու և Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ քրեական գործը

Լուրեր

28.04.2026 | 15:37
Ժամանակավորապես կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը
28.04.2026 | 15:28
Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն այլևս այն դիրքում չէ, որ քաղաքականություն «թելադրի» այլ երկրներին
28.04.2026 | 15:19
Կեղծ թղթադրամներ իրացնելու գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
28.04.2026 | 15:10
Վարչապետի խոսնակը՝ Ջիլիզան Վրաստանին փոխանցելու մասին // Ռուբեն Վարդանյանին այլ բանտ են տեղափոխել․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 15:03
Ալիևի հատուկ ներկայացուցիչը Վատիկանում քննարկել է Հարավային Կովկասում խաղաղությունը
28.04.2026 | 14:57
Սալահն այլևս չի խաղա «Լիվերպուլի» կազմում
28.04.2026 | 14:49
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իտալիայում ռազմական համագործակցության հարցեր է քննարկել
28.04.2026 | 14:43
Կա՞ հեղուկ գազի գնի բարձրացման ռիսկ․ պատասխանում է Էկոնոմիկայի նախարարությունը
28.04.2026 | 14:33
Իլոն Մասկն ընդդեմ Սեմ Ալթմանի. սկսվել է OpenAI-ի դեմ դատական գործընթացը
28.04.2026 | 14:22
Մենք չենք պատրաստվում աջակցել գիտությանը, գիտությունը մեր քաղաքականությունն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 14:12
Բերդավանի տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2026 | 14:03
Ռուբիոն ընդգծել է՝ Իրանի հետ ապագա համաձայնագիրը պետք է կանխի միջուկային զենքի ստեղծումը
28.04.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով
28.04.2026 | 13:43
Իսրայելի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել՝ «գողացված հացահատիկով» երկրորդ նավի պատճառով
28.04.2026 | 13:35
Փարիզի Մոնմարշե հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Տիգրան Դավթյանի, քիչ առաջ սկսվեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու` Արտյոմ Խաչատրյանի, եղբորորդու` Արամ Խաչատրյանի, «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության նախկին տնօրեն, այժմ` խորհրդատու Սեդրակ Առուտամյանի ու ևս մեկ անձի` Աշոտ Պապիկյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Մեղադրյալները չառարկեցին նիստի տեսանկարահանման դեմ, դատավոր Տիգրան Դավթյանը թույլատրեց տեսանկարահանումը:

Դատարանի հարցերին պատասխանելիս Արտյոմ Խաչատրյանն ասաց, որ սովորել է Երևանի պետական համալսարանում, Գիտությունների ազգային ակադեմիայում, Անգլիայի բիզնես դպրոցում և Օքսֆորդի համալսարանում:

Արամ Խաչատրյանը ևս նշեց, որ բացի Հայաստանում ուսում ստանալուց նաև Օքսֆորդի համալսարանում կրթական ծրագրերի է մասնակցել:

Խաչատրյանները նշեցին, որ երկուսն էլ խնամքին երեք անչափահաս երեխա ունեն:

Մյուս երկու մեղադրյալները` Սեդրակ Առուտամյանն ու Աշոտ Պապիկյանն խնամքի տակ անչափահասներ չունեն, Առուստամյանը հայտնեց, որ այժմ ինքն աշխատում է «Մուլտի գրուպ կոնցեռն»-ում` որպես խորհրդատու, իսկ Աշոտ Պապիկյանն ասաց, որ որպես վարորդ է աշխատում:

Նիստի մեկնարկին Արտյոմ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, որ դրա բովանդակության մեջ տարանջատված չեն քրեական գործ հարուցելու հիմքն ու առիթը, ուստի՝ դատարանին միջնորդեց հետաձգել նիստը և հանրային մեղադրողին պարտավորեցնել մեղադրական եզրակացությունը համապատասխանեցնել օրենքի պահանջներին: