Միրզոյանը Մյունխենում մտքեր է փոխանակել Կանադայի և Պորտուգալիայի ԱԳ նախարարների հետ
Քաղաքականություն
18.02.2024 | 19:38Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ:
«Համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու մեր հանձնառությունը ամուր է՝ հիմնված ընդհանուր արժեքների և շահագրգռվածության վրա՝ նպաստելու Հարավային Կովկասում կայուն զարգացմանը»,- X-ի իր միկրոբլոգում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ։
«Ուրախ էի հանդիպել Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում: Մենք մեծ կարևորություն ենք տալիս բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը թե՛ երկկողմ ձևաչափում, թե՛ Եվրոպական միության հարթակում»,- գրել է Միրզոյանը։