ԱՄՆ կոնգրեսականները երկկուսակցական բանաձևով Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել ընդդիմադիր կուսակցության ղեկավարին

Լուրեր

28.04.2026 | 15:37
Ժամանակավորապես կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը
28.04.2026 | 15:28
Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն այլևս այն դիրքում չէ, որ քաղաքականություն «թելադրի» այլ երկրներին
28.04.2026 | 15:19
Կեղծ թղթադրամներ իրացնելու գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
28.04.2026 | 15:10
Վարչապետի խոսնակը՝ Ջիլիզան Վրաստանին փոխանցելու մասին // Ռուբեն Վարդանյանին այլ բանտ են տեղափոխել․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 15:03
Ալիևի հատուկ ներկայացուցիչը Վատիկանում քննարկել է Հարավային Կովկասում խաղաղությունը
28.04.2026 | 14:57
Սալահն այլևս չի խաղա «Լիվերպուլի» կազմում
28.04.2026 | 14:49
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իտալիայում ռազմական համագործակցության հարցեր է քննարկել
28.04.2026 | 14:43
Կա՞ հեղուկ գազի գնի բարձրացման ռիսկ․ պատասխանում է Էկոնոմիկայի նախարարությունը
28.04.2026 | 14:33
Իլոն Մասկն ընդդեմ Սեմ Ալթմանի. սկսվել է OpenAI-ի դեմ դատական գործընթացը
28.04.2026 | 14:22
Մենք չենք պատրաստվում աջակցել գիտությանը, գիտությունը մեր քաղաքականությունն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 14:12
Բերդավանի տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2026 | 14:03
Ռուբիոն ընդգծել է՝ Իրանի հետ ապագա համաձայնագիրը պետք է կանխի միջուկային զենքի ստեղծումը
28.04.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով
28.04.2026 | 13:43
Իսրայելի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել՝ «գողացված հացահատիկով» երկրորդ նավի պատճառով
28.04.2026 | 13:35
Փարիզի Մոնմարշե հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 21 անդամներ բանաձև են ստորագրել (H. RES. 1012), որով կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել անցյալ ամռանից կալանավորված ընդդիմադիր «Ժողովրդավարություն և բարեկեցություն» կուսակցության ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Գուբադ Իբադօղլուին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բանաձևը փետրվարի 14-ին ներկայացրել է Հանրապետական ​​կուսակցության անդամ Դեյվիդ Ռոուզերը՝ դատապարտելով Ադրբեջանի կառավարության վերաբերմունքը Իբադօղլուի նկատմամբ և կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրան։

Բանաձևի համաձայն՝ Իբադօղլուն և նրա կինը ձերբակալվել են 2023 թվականի հուլիսի 23-ին և դաժան ծեծի ենթարկվել ոստիկանության կողմից։ Նա անհիմն մեղադրվում է բազմաթիվ հանցավոր արարքների մեջ և շարունակում է մնալ Բաքվի բանտում ծայրահեղ վատ պայմաններում՝ սպասելով դատավարությանը: Ձերբակալությունից հետո Իբադօղլուի առողջական վիճակը զգալիորեն վատացել է, նա չի ստացել համապատասխան բժշկական օգնություն:

«Դոկտոր Իբադօղլուին բազմիցս մերժել են փաստաբանի և արդար դատավարության հնարավորությունը: Պետքարտուղարությունը և Բաքվում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև ԱՄՆ ակադեմիական հաստատություններն ու միջազգային հանրությունը խորը մտահոգություն են հայտնել դոկտոր Իբադօղլուի առողջության վերաբերյալ և պահանջել անհապաղ ազատ արձակել նրան։ Իբադօղլուի անօրինական ձերբակալությունը մարդու իրավունքների և ակադեմիական ազատության լուրջ խախտում է»,- ասված է բանաձևում։

Բանաձևի հեղինակները դատապարտում են Ադրբեջանում անօրինական կալանավորման և ազատության ճնշման պրակտիկան և կոչ են անում անհապաղ և անվերապահորեն  ազատ արձակել  Իբադօղլուին:Բանաձևը նաև կոչ է անում պետքարտուղարին Ադրբեջանի կառավարության հետ բանակցություններում առաջնահերթություն տալ դոկտոր Իբադօղլուի ազատ արձակմանը:

Պաշտոնական Բաքուն այս ամենը դեռ չի մեկնաբանել։

Նշենք, որ ընդդիմադիր «Ժողովրդավարություն և բարեկեցություն» կուսակցության ղեկավար ու հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն կալանավորվել է 2023 թվականի հուլիսի 23-ին՝ կեղծ փողեր պատրաստելու (Քրեական օրենսգրքի 204.3.1 հոդված) և կրոնական ծայրահեղական բնույթի նյութեր տարածելու մեղադրանքով (քրեական օրենսգրքի 167-3.1 հոդված)։Այս մեղադրանքներով նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում։

2023 թվականի հուլիսի 24-ին Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանը ընդդիմադիր գործչի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 3 ամսով 26 օր ժամկետով կալանքը։ Նոյեմբերի 16-ին նրա կալանքը երկարացվել է ևս երեք ամսով։ Նախօրեին էլ դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է նրա կալանքի ժամկետը։

Գործիչը չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքը և նշում,  որ իրեն  բանտարկել են քաղաքական պատվերով։ Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Գուբադ Իբադօղլուին համարում են քաղբանտարկյալ և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել նրան։

Իբադօղլուն, բացի քաղաքական գործունեությունից, հայտնի է նաև որպես տնտեսագետ, դասավանդում է արտասահմանյան մի շարք բուհերում։ Սոցցանցերի էջերում նա պարբերաբար սուր քննադատության էր ենթարկում Իլհամ Ալիևին՝ տնտեսության վատ կառավարման, երկրում կոռուպցիայի, մարդու իրավունքների վատթար վիճակի համար։ Նա նաև հաճախ էր ներկայացնում, թե ինչպես են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն ու նրանց մերձավորների ընտանիքներն օգտագործում Արցախի գրավյալ տարածքները՝  սեփական բիզնես ծրագրերն իրականացնելու համար։

Էմմա Չոբանյան