ՌԴ-ն հայտնել է Բելգորոդում առևտրի կենտրոնին հրթիռային հարվածի հետևանքով 5 մարդկային կորստի ու վիրավորների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի տեղեկացմամբ՝ ըստ նախնական տվյալների՝ Բելգորոդի հրետակոծության հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 18 մարդ վիրավորվել է։ Նրա խոսքով՝ քաղաքում վնասվել է ևս յոթ առանձնատուն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակման պատճառով լրջորեն վնասվել է Պլեխանովի փողոցում գտնվող երկհարկանի առևտրի կենտրոնը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ առևտրի կենտրոնի այցելուների շրջանում զոհեր կան։

Դատելով դեպքի վայրում արված լուսանկարներից և տեսանյութերից՝ շենքում ապակիներ են կոտրվել, իսկ շենքի ճակատը խիստ վնասվել է։

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ժամը 12:30-ի սահմաններում Կիևը RM-70 «Վամպիր» բազմակի արձակման հրթիռային համակարգի միջոցով ահաբեկչություն  փորձ է իրականացրել, որը խափանվել։ Գործակալության տվյալներով՝ Բելգորոդի շրջանի տարածքում հակաօդային պաշտպանության միջոցով ոչնչացվել է տասնչորս հրթիռ։

Կիևը չի մեկնաբանել Բելգորոդին Կիևի հարվածները։ Բելգորոդի վրա Ուկրաինայի հարձակմանը նախորդել էր ռուսական զանգվածային հրթիռային հարձակումը Ուկրաինայի մի քանի շրջանների վրա։