Դատական դեպարտամենտը Գագիկ Խաչատրյանի գործով դատավորից գոհ է, դատախազը` դժգոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր իր գործով դատական նիստին չէր ներկայացել։ Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանի վիճակը վատացել է, ու չնայած նրա համար շտապօգնություն էր հրավիրվել նիստին բերելու համար՝ առողջական վիճակով պայմանավորված, Խաչատրյանը դատարան ներկայանալ չի կարող։

Դատախազ Գևորգ Սարգսյանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանի՝  ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու քաղաքականությունը շարունակվում է։ 

«Հենց դատական նիստի ժամին հրավիրվում է շտապօգնության, որպեսզի արձանագրվի, որ շտապօգնությունն այնտեղ է, օգնություն է ցույց տալիս Խաչատրյանին։ Ոչ պատշաճ վարքագիծը շարունակվում է, ինչը, ցավոք  սրտի, հնարավոր է դարձել նաև Ձեր գործողությունների հետևանքով»,- դիմելով դատավոր Արթուր Մկրտչյանին՝ ասաց  դատաախազը։ Սարգսյանը հայտնեց, որ դատավորը բավարարում է պաշտպանական կողմի գրեթե բոլոր միջնորդությունները։ Նա շարունակում էր թվել, թե ինչ հանգամանքներում են հետաձգվել այս գործով նիստերը, երբ դատավոր Մկրտչյանը բարկացավ․

«Հարգելի՛ մեղադրող, Ձեր դիրքորոշումը հայտնեք՝ նիստը շարունակե՞լ, թե՞ ոչ»,- կտրուկ ասաց Մկրտչյանը, ինչին ի պատասխան դատախազը  հորդորեց չընդհատել իրեն, դիտարկեց նաև, որ երբ պաշտպանական կողմն է երկար ելույթներ ունենում, դատավորը նույն կերպ չի արձագանքում։

Դատավոր Մկրտչյանը որոշեց նիստը հետաձգել։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում դատախազ Գևորգ Սարգսյանն ասաց, որ եթե ոչ պատշաճ վարքագիծը շարունակական բնույթ կրի, հնարավոր է՝ կրկին Գագիկ Խաչատրյանին  կալանավորելու միջնորդություն ներկայացվի։

Փետրվարի 10-ին Դատական դեպարտամենտը ֆիլմն էր հրապարակել, որտեղ, անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի գործի ձգձգումներին՝ նշվում է, որ դատավոր Մկրտչյանը որակյալ աշխատանք է կատարել։

Ստացվում է՝ դատախազը դիրքորոշում ունի, որ ձգձգումների պատճառ են նաև դատավորի գործողությունները, մինչդեռ Դատական դեպարտամենտը խիստ դրական է գնահատում դատավորի աշխատանքն այս գործով։

«Դատական դեպարտամենտի այդ գնահատականներին ընդհանրապես չէի ցանկանա անդրադառնալ բայց հանրությունն ինքը գնահատելու հնարավորություն ունի և հետևաբար անկախ նրանից, թե ֆիլմով ինչ կարծիք կհնչեցվի, բոլորս ականատես ենք լինում, թե ինչ է կատարվում»,- ֆիլմի վերաբերյալ մեր հարցին անդրադառնալով՝ ասաց Գևորգ Սարգսյանը։

Արաքս Մամուլյան