ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզային վարչությունում

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը փետրվարի 13-ին օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Ներկա էին ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը, Սյունիքի մարզային վարչության, բաժինների, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների ղեկավարներն ու նրանց տեղակալները, պարեկային ծառայության, հաշվառման-քննական բաժանմունքների և պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումների ղեկավարները։

Ամփոփվել են 2023 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, քննարկվել են օպերատիվ իրավիճակին առնչվող մի շարք հարցեր։
Արամ Հովհաննիսյանը մատնանշել է բացթողումներն ու դրանք վերացնելու ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ։ Միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար։

Նա նաև հանձնարարել է ակտիվացնել ամենօրյա պայքարը թմրամոլության և թմրաշրջանառության, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման, կամավոր հանձնման ուղղությամբ։

Երթևեկության կանոնների խստագույնս պահպանման վերաբերյալ կոնկրետ ցուցումներ են տրվել պարեկային ծառայության հրամանատարությանը։

Արամ Հովհաննիսյանը և Հայկ Բաբայանը այցելել են նաև Սյունիքի մարզի սահմանային այն անցակետեր, որտեղ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։ Ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել իրականացվող բարեխիղճ ծառայության համար։

Նրանք այցելել են նաև Ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրեր, հետևել ոստիկանների ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։