Ռուսաստանում դադարեցվել է «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը. կերակրափողի այրվածք ստացած քաղաքացին մահացել է

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Ռոսպոտրեբնադզորը» դադարեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի մի քանի խմբաքանակի վաճառքը։ Այս մասին  հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունից, փոխանցում է Meduza-ն։

Ռուսական  լրատվամիջոցները, վկայակոչելով Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոյին, գրել էին, թե Վլադիկավկազի 65-ամյա բնակիչը, իբր, կերակրափողի այրվածք է ստացել, երբ խմել է «Ջերմուկ» հանքային ջրի չբացված շշի պարունակությունը, որն ավելի ուշ պարզվել է՝ քացախ է։

Տուժածը տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ​​ինստիտուտ։ Փետրվարի 13-ին թունավորվածը մահացել է հիվանդանոցում։

«Ռոսպոտրեբնադզոր»-ի փոխանցմամբ՝ կասեցվել է 2023 թվականի դեկտեմբերի 28-ից Ռուսաստան ներկրված կես լիտրանոց ապակե շշերի մեջ փաթեթավորված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակների վաճառքը՝ նույն արտադրության ամսաթվով։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի 84 շրջաններում գտնվում է գրեթե 2,5 մլն շիշ այդ խմբաքանակից։

Հավելենք, որ ՍԱՏՄ-ից (Սննդի անվտանգության տեսչական մարմին) Factor․am-ին հայտնել էին, որ ռուսական կողմից պաշտոնական ծանուցում չեն ստացել։

Տեսչության իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասել էր․ «Գիտե՞ք, իրականում հոսքագծի մեջ չի կարող մեկ-երկուսի մեջ հանկարծ  քացախ լցվել․ քացախ ընդհանրապես չի օգտագործվում «Ջերմուկ»-ի շշալցան պրոցեսում և նույնիսկ լվացման պրոցեսում չի օգտագործվում քացախ։ Կարող է այնտեղ (ՌԴ-ում) շշերը հավաքել են և փորձել են կեղծել․ ամեն դեպքում ռուսական կողմից որևէ պաշտոնական տեղեկատվություն չենք ստացել, եթե, իրոք, մեր արտադրանքի հետ խնդիր է լինում, իրենք ծանուցում են։ Եթե ստանանք պաշտոնական հաղորդագրություն շատ արագ կարձագանքենք»։