ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետի և Բալթյան երկրների այլ պաշտոնյաների նկատմամբ

Լուրեր

15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Mediazona-ն՝ վկայակոչելով գերատեսչության որոնողական տվյալների բազան։

Կալլասին որոնում են քրեական հոդվածով, թեև ՌԴ քննչական մարմինները նրա դեմ գործ հարուցելու մասին տեղեկություն չեն հրապարակել։

Ռուսաստանում Կալլասի քրեական հետապնդման հավանական պատճառը կարող է լինել Էստոնիայում խորհրդային հուշարձանները քանդելու նախաձեռնությունը: 2022 թվականի նոյեմբերին Էստոնիայի պետական ​գրասենյակի խորհրդային հուշարձանների աշխատանքային խումբը խորհուրդ էր տվել քանդել կամ փոխարինել երկրում 322 խորհրդային հուշարձաններից 244-ը։

Այդ ժամանակ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել էր ուսումնասիրել խորհրդային հուշարձանների քանդման Էստոնիայի ծրագրերը։

Կալլասից զատ՝ ՌԴ ՆԳՆ-ի կողմից հետախուզվողների բազայում կան Բալթյան երկրներից տասնյակ քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ։

Մասնավորապես, Լատվիայի ՆԳՆ նախկին ղեկավար Մարիա Գոլուբևան, որն աջակցում էր 2022 թվականի մայիսին Ռիգայի Հաղթանակի զբոսայգում խորհրդային զինվորների հուշարձանի քանդմանը, ինչպես նաև Լատվիայի Սեյմի 68 պատգամավորներից 59-ը, որոնք կողմ են քվեարկել Ռուսաստանի հետ հուշահամալիրների պահպանման պայմանագրից դուրս գալուն։