Թյուրըմբռնում ու իրազեկվածության պակաս․ պատասխանատուներն անդրադարձել են «Առողջ ապրելակերպ»-ի դասընթացի շուրջ բարձրացված աղմուկին

Լուրեր

20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
Բոլորը

Հանրապետության դպրոցներում 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտները, «Առողջ ապրելակերպ» խմբակի նոր չափորոշիչներով դասընթացներին մասնակցելով, հնարավորություն ունեն ծանոթանալու կարևոր հարցերի մի շարք ուղղություններով՝ սնուցում և ֆիզիկական ակտիվություն, աճ, զարգացում, հիգիենա, անվտանգություն և այլն։ Խմբակը նշված դասարանների համար դարձել է պարտադիր։ Աշակերտները հիմնական դասացուցակով նախատեսված ժամերից հետո մասնակցում են խմբակի դասերին։ Խմբակի դասընթացները տնային աշխատանքներ չեն նախատեսում, երեխաները դասընթացի բովանդակությանը ծանոթանում են բացառապես դասարանում։ Չկա առարկայի դասագիրք կա միայն ուսուցչի ձեռնարկ։

Օրերս համացանցում ակտիվ քննարկման առարկա դարձավ «Առողջ ապրելակերպ» դասընթացի բովանդակությունը։ Նշվում էր, որ 5-րդ դասարանում անդրադարձ կա սեռական դաստիրակությանը, պահպանակների օգտագործմանը։ Կարծիքներ էին հնչում այն մասին, որ 5-րդ դասարանում նման թեմաներով դասընթացները ճիշտ չեն։ Անդրադառնալով նշված դիտարկումներին ու մտահոգություններին՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի անդամները նշեցին, որ սխալ տեղեկատվություն է տարածվում, կա թյուրըմբռնում։ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) գնահատման, մշակման և զարգացման բաժնի պետ, «Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը նշեց, որ նախ առողջ ապրելակերպի դասընթացները նորություն չեն, դրանք կան 2007 թվականից, պարզապես ներառված էին «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում՝ բարձր դասարանների համար։

«Հիմա նպատակ է դրվել առանձին խմբակի ձևաչափով դասընթացը կազմակերպել, որպեսզի այն լինի առավել արդյունավետ, քանի որ մշտադիտարկումը ցույց է տվել որոշակի բացեր։ Ոչ միշտ էր, որ «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում ուսուցիչները պատշաճ անդրադառնում էին թեմաներին։ Առանձին խմբակի ձևաչափով դասընթացը կազմակերպելուց զատ, նոր չափորոշիչներով դասավանդում նախատեսվել է նաև 5-ից 7-րդ դասարանների աշակերտների համար։ Տարրական դասարանում առողջ ապրելակերպի թեմային անդրադարձ կատարվում է «Ես ու շրջակա աշխարհը» առարկայի շրջանակում, 8-ից բարձր դասարանի աշակերտները թեմային ծանոթանում են «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում։ Ստացվում էր միջին դասարանների համար թեման բաց էր մնում։ Այնինչ, դեռահասության շրջանում առողջ ապրելակերպին միտված դասընթացները շատ կարևոր են, քանի որ տարիքը ռիսկային է»,- ասաց Լուսինե Ալեքսանյանը։ Ինչ վերաբերում է վերարտադրողական առողջությանը, պահպանակների օգտագործմանը, ապա Լուսինե Ալեքսանյանը նշեց, որ 5-րդ դասարանցիների համար նախատեսված թեմաների շրջանակում նման բան չկա։

Արաբկիր բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովայի խոսքով՝ «Առողջ ապրելակերպ»-ի թեմաներն ուղղված են անձի զարգացմանը, առաջին բուժօգնության, ինչպես նաև ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութի վնասակար ազդեցությանը, դրա դեմ պայքարին, բռնության խնդիրներին։

«Կան նաև վերարտադրողական առողջությանը վերաբերող թեմաներ, բայց դրանք ներկայացված են տարիքին խիստ համապատասխան։ Օրինակ, 5-րդ դասարանի թեմաների մեջ կա աճ և զարգացում բաժինը։ 2-րդ դասի վերջում աղջիկների համար նախատեսված է նյութ, որը խոսում է դաշտանային ցիկլի մասին։ Մենք գիտենք, որ հիմա աղջիկների մոտ դաշտանային ցիկլը սկսում է բավական շուտ և նրանք պետք է պատրաստված լինեն։ Շատ դեպքերում մայրիկները չեն կարողանում խոսել, հիմա արդեն ուսուցիչը կխոսի, երեխաներն էլ ավելի պատրաստված կլինեն։ Աղջիկների այդ թեմայի դասընթացն էլ առանձին է անցկացվում, առանց տղաների մասնակցության»,-ասաց Մարինա Մելքումովան։

Երևանի Մ. Հերացու պետական բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Նունե Վարդանյանը կարևոր ձեռքբերում է համարում առողջ ապրելակերպի դասընթացների անցկացումը։

«Այն հնարավորություն է տալիս անդրադառնալու սթրեսի կարգավորմանը, հաղորդակցմանը, հարաբերություններին, ամեն տարիքին համապատասխան հոգեկան առողջության թեմաներին, ինքնագնահատականին։ Մենք այսօր չենք կարող վերահսկել, թե մեր երեխաներն ինչ տեղեկություններ են ստանում։ Ցավոք, եթե առաջ ասում էինք վտանգը դրսում է, պետք չէ երեկոյան տանից դուրս գալ, ապա այսօր վտանգը հեռախոսի մեջ է, իրենք ունեն անսահմանափակ տեղեկություններ ստանալու հնարավորություն, հետևաբար իրենց պաշտպանելու միակ միջոցը գրագետ տեղեկություն հաղորդելն է»,-հավելեց մասնագետը։