Լատվիայի դեսպանի հետ հանդիպմանը Խանդանյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, դրա ձգձգման պատճառներին
Քաղաքականություն
12.02.2024 | 16:17Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-ին հանդիպել է մեր երկրում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի հետ (նստավայրը` Թբիլիսի)․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է Լատվիայի հետ խորհրդարանական կապերի ակտիվացումը, բարեկամական խմբերի միջեւ ակտիվ շփումներն ու արդյունավետ փոխգործակցությունը:
Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, խոսել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին:
Հանդիպմանը Սարգիս Խանդանյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, դրա ձգձգման պատճառներին:
Սարգիս Խանդանյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են մի շարք ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը: