Թուրքիայի ԱԺ նախագահը դիմել է ԵԽԽՎ-ին՝ վերականգնելու Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարություն է տարածել՝ քննադատելով ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները մեկ տարով դադարեցնելու որոշումը։ Նա նշել է, թե Ադրբեջանը, որը Եվրոպայի խորհրդի անդամ է 2001 թվականից, իր գործունեությամբ և անցած ժամանակաշրջանում համագործակցությամբ «ոչ միայն էական ներդրում է ունեցել այս կազմակերպության հիմնարար սկզբունքների իրականացման գործում, այլև առաջատար դեր է խաղացել»։

«Այս որոշումը նշանակում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի բացառում ԵԽԽՎ-ի աշխատանքից։ Այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական լարվածությունը, քաղաքական վեճերն ու հակամարտություններն աճում են ամբողջ աշխարհում, բազմակողմ դիվանագիտությունը չպետք է կորցնի իր ուժն ու դիրքը։ ԵԽԽՎ-ն պետք է պահպանի իր գոյությունը՝ որպես երկխոսության և համագործակցության հիմք, այլ ոչ թե կոնֆլիկտային տարածք։ Մենք՝ որպես Թուրքիայի Ազգային մեծ ժողով, կոչ ենք անում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին վճռականորեն պաշտպանել իր կողմից պաշտպանված սկզբունքները, լինել միավորող, ոչ թե պառակտող հարթակ և հաստատել Ադրբեջանի ներկայացուցչական պատվիրակության լիազորությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։ Դեմ են քվեարկել Թուրքիայի պատվիրակությունից 9 պատգամավոր, ևս մեկ պատգամավոր էլ Ալբանիայից։ Ուշագրավ է, որ Թուրքիայի 18 հոգանոց պատվիրակությունը քվեարկությանը մասնակցել էր 10 պատգամավոր, որից մեկը կողմ էր քվեարկել Ադրբեջանին հեռացնելու որոշմանը։

Օրերս էլ ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակությունն էր բողոք հղել կառույցի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին Ադրբեջանի պատվիրակության դեմ ընդունված որոշման կապակցությամբ։

Էմմա Չոբանյան