ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար

Լուրեր

28.04.2026 | 18:28
«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ
28.04.2026 | 18:19
Մուստաֆաևն ու Գալուզինը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններն են քննարկել
28.04.2026 | 18:10
Կանադայի վարչապետը Երևան կգա՝ ԵՔՀ գագաթնաժողովին // Հրապարակվել է ընտրողների նախնական ցուցակը․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 18:07
Խաղաղությունն այս գնով երաշխավորված չէ․ այն նոր ճգնաժամերի է բերելու․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:02
ԱՄԷ-ն հայտարարել է մայիսի 1-ից ՕՊԵԿ-ից դուրս գալու մասին
28.04.2026 | 17:54
Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 17:53
Բելառուսն ու Լեհաստանը 5-ը 5-ի դիմաց ձերբակալվածների փոխանակում են իրականացրել
28.04.2026 | 17:46
Առանց անվտանգության չի լինի ո՛չ տնտեսություն, ո՛չ զարգացում․ Արա Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 17:39
«Ականատես» դիտորդական առաքելությունն ահազանգում է դպրոցներում քաղաքական քարոզչության և երեխաների ներգրավման դեպքերի մասին
28.04.2026 | 17:28
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ԱԱ-ում
28.04.2026 | 17:17
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին
28.04.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման ուղղությամբ Հայաստանի և Թուրքիայի քայլը
28.04.2026 | 17:07
Բրունու Ֆերնանդեշը կրկնել է Ռոնալդուի ցուցանիշը և մոտենում է Անրիի ու Դե Բրույնեի ռեկորդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 16:59
Մոսկվայի հյուսիսում կառուցվող շենքում հրդեհ է բռնկվել. յոթ մարդ զոհվել է
28.04.2026 | 16:53
Ծառուկյանի թիմակիցները ներկայացնում են նախընտրական ծրագիրը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՆԳՆ-ից տեղեկացնում են բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար անձը դիմում է բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը, մասնավորապես՝ անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր`

սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական,

դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ,

սեփականատիրոջ համաձայնություն,

ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել,

բնակվելու իրավունքը հավաստող՝ օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:

Ընդ որում, սեփականատերը համաձայնությունը տալիս է անձամբ կամ նոտարական վավերացմամբ: Այն դեպքում, երբ բնակելի տարածությունն ունի մի քանի սեփականատեր, ապա անձին հաշվառելու համար անհրաժեշտ է ներկայացնել բոլոր սեփականատերերի համաձայնությունը:

ԼՂ-ից տեղահանված անձը որևէ պետական գործարք իրականացնելիս պետք է ունենա ՀՀ բնակության հասցեով հաշվառում:

Մասնավոր ոլորտում ծառայություններից օգտվելիս, որպես կանոն, ՀՀ հաշվառման հասցե ևս պահանջվում է: Այն ծառայում է որպես ծանուցումների հասցե: