Ճապոնիայի կառավարությունը հետաքրքրված է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծով․ դեսպանը՝ Փաշինյանին

Լուրեր

23.07.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 23-ի դրությամբ
23.07.2026 | 10:15
Յամալն ու Հոլանդը տրանսֆերային արժեքի ռեկորդ են սահմանել
23.07.2026 | 10:07
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին
23.07.2026 | 10:00
Հրշեջ-փրկարարները մարել են չշահագործվող կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
23.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.07.2026 | 09:30
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ համալրել է «Ինտեր Մայամին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակզմից։

Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առիթով և կարևորել Հայաստան-Ճապոնիա համագործակցությունը բոլոր ոլորտներում: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տնտեսական կապերի հետևողական զարգացման ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Միաժամանակ, վարչապետը բարձր է գնահատել Ճապոնիայի հետ գործակցությունը ճգնաժամերի կառավարման ոլորտում:

Աոկի Յուտական նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Դեսպանն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը հետաքրքրված է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը դեսպանին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների համագործակցության ամրապնդման: