ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և ՀՀ քաղաքացիներին Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատելու հնարավորություն կտրվի առանց աշխատանքային փորձի

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Մշակող արդյունաբերության ոլորտի գործատուներին Էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է աջակցություն տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և ՀՀ քաղաքացիներին աշխատանքի վերցնելու դեպքում։ Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ից հայտնեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Աջակցությունն ուղղված կլինի այն անձանց, որոնք նոր են մտնում մշակող արդյունաբերության ոլորտ, չունեն բավականին փորձ և գիտելիքներ այդ ոլորտում աշխատելու։

«Գործատուն երկար ժամանակ ռեսուրսներ և ջանք է գործադրում, որպեսզի սկսնակ աշխատողը ունենա բավականաչափ արտադրողականություն։ Մենք առաջարկում ենք միջոցառում. եթե մարդը նախկինում չի աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում, գալիս է այս ոլորտը, ապա մեկ տարի անընդմեջ աշխատելուց հետո կտրամադրվի փոխհատուցում գործատուին վճարված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով։ Մեկ աշխատակցի համար կա որոշակի սահմանափակում՝ տարեկան 500 հազար դրամ։ Մեր հաշվարկներով սա բավարար է, որպեսզի աշխատողը վարձատրվի մինչև 250 հազար դրամ աշխատավարձով, իսկ գործատուն տարեվերջում ստանա համապատասխան փոխհատուցում», – ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալը։

Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ 6 ամիսը բավարար ժամանակահատված է, որպեսզի աշխատակիցը ոլորտում գիտելիքներ և փորձ ձեռք բերի, իսկ մյուս 6 ամսում դառնա թիմի մաս և ունենա արտադրողականություն։ Գևորգյանը նաև ներկայացրեց, թե որ քաղաքացիները կարող են դառնալ ծրագրի շահառու։

«ՀՀ բոլոր քաղաքացիների համար սա գործում է հետևյալ տրամաբանությամբ․ երբ աշխատակիցը նոր է մուտք գործում ոլորտ, հարկային համակարգի միջոցով հնարավոր է կատարել ստուգում, և եթե տվյալ աշխատակիցը չի աշխատել ոլորտում անցած 3 տարիների ընթացքում, ապա նա կարող է դառնալ ծրագրի շահառու։ Իսկ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց դեպքում մենք սահմանել ենք որոշակի առանձնահատկություններ, ինչի դեպքում չկա քաղաքացիության պահանջ և չի ստուգվում նախկինում ունեցած աշխատանքային փորձը»։

Ըստ Գևորգյանի՝ եթե անձը աշխատանքի անցնի մշակող արդյունաբերության ոլորտում և համապատասխանի նշված չափանիշներին, 12 ամիս անընդմեջ աշխատելուց հետո գործատուն փոխհատուցում կստանա։ Ծրագիրը գործելու է մինչև 2026 թվականի ավարտը։