Ազգությամբ հայ Գիյոմ Կասպարյանը Ֆրանսիայի բնակարանաշինության նախարար է նշանակվել
Քաղաքականություն
09.02.2024 | 16:33Ազգությամբ հայ Գիյոմ Կասպարյանը նշանակվել է Ֆրանսիայի բնակարանաշինության նախարար։ Nor Haratch-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի վարչապետի կատարած այս ընտրությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվել։
Նշվում է, որ ձախերն իրենց դժգոհությունն են հայտնել այս նշանակման կապակցությամբ, քանի որ Գիյոմ Կասպարյանը հայտնի է որպես վարձակալության հարցերում շատ խիստ միջոցների կողմնակից քաղաքական գործիչ։ Նա հեղինակել է դատարկ բնակարաններում հաստատվածներին արտաքսելու դյուրացումը նախատեսող օրենքը։
Գիյոմ Կասպարյանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գլխավորած En Marche! շարժման անդամ է եղել։