ԱԹՍ-ներով հերթական ռուսական հարձակումը․ Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտնել է 16 անօդաչուից 10-ը խոցելու մասին

Լուրեր

15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Փետրվարի 9-ի գիշերը ռուսական զորքերը գրոհային անօդաչու սարքերով հարձակվել են Ուկրաինայի տարածքի վրա։ Երկրի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով, ընդհանուր առմամբ, արձակվել է 16 անօդաչու թռչող սարք, որոնցից 10-ը խոցվել են Նիկոլաևի, Խերսոնի և Խարկովի շրջաններում, գրում է Մեդուզան։

Խարկովի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել են Զմիևսկայա համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հյուրանոց, մի քանի մասնավոր բնակելի շենքեր, հանգստի համալիր և ճաշարան, ասել է շրջանի ղեկավար Օլեգ Սինեգուբովը՝ հավելելով, որ անվտանգության աշխատակից է վիրավորվել։

Ռուսաստանի ՊՆ-ն իր հերթին հայտարարել է «Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչություն իրականացնելու փորձի մասին»՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։

Ընդհանուր առմամբ, ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, ոչնչացվել է 19 անօդաչու թռչող սարք․ երկուական՝ Կուրսկի և Կրասնոդարի երկրամասի, հինգը՝ Բրյանսկի, չորսը՝ Օրյոլի շրջանի և վեցը՝ Սև ծովի վրա։

Օրյոլի շրջանի իշխանությունները հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախը եղել են շրջանի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները, գրում է ՌԻԱ Նովոստին։ Կրասնոդարի երկրամասում փետրվարի 9-ի գիշերը հրդեհ է տեղի ունեցել Իլսկի նավթավերամշակման գործարանում, որի պատճառը, ըստ ոչ պաշտոնապես հաստատված տվյալների, եղել է անօդաչու թռչող սարքի հարվածը։