Ըստ բնակիչների՝ կա վարկած, որ Նոր Արեշում պայթյունը միտումնավոր է եղել

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Երեկ ժամը 11։43-ին Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով հիմնովին փլուզվել է 2 տուն, իսկ հարակից տները վնասվել են։ Պայթյունի հետևանքով կա 2 զոհ,  2 վիրավոր։ Էրեբունի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ վիրավորների վիճակը այսօր արդեն գնահատվում է միջին ծանրության, տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Գագիկ Խուրշուդյանի նորակառույց տունը չնայած հիմնովին չի փլուզվել, սակայն լուրջ վնասներ է կրել։ Նա պատմում է․«Ես ապրում եմ արտերկրում, պատրաստվում էինք ամբողջ ընտանիքով Հայաստան տեղափոխվել։ Հիմա սպասում եմ փոխհատուցման, դրանից է կախված՝ կտեղափոխվենք, ի վերջո, թե՝ ոչ։ Ես չեմ պատրաստվում ընտանքիս բերել ճաքած պատերի մեջ ապրելու։ Ոչ կարող եմ այս ճաքերը նորոգել, ոչ էլ՝ քանդել, կրկին կառուցել, չգիտեմ հիմա՝ ինչ անել»։

ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դեռևս ստուգման ենթակա տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել Նոր Արեշ 27–րդ փողոցի 23-րդ տանը՝ գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու հետևանքով: Որոշում է կայացվել համապատասխան ընկերությունից առգրավել նշված տան գազի սպասարկման վերաբերյալ առկա փաստաթղթերը։ Նշանակվել է պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ապրանքագիտական, շինարարարատեխնիկական, դատաբժշկական, դիակի դատաբժշկական համալիր փորձաքննություն։

Ըստ բնակիչների՝ կա վարկած, որ պայթյունի հեղինակը կարող է լինել հենց Հրանտ Սարգսյանը, որի տանն էլ եղել է ենթադրելի գազի պայթյունը։ Խոսելով Հրանտի ընտանիքի մասին՝ ասում են․

«Սովորական ընտանիք են, մենք չգիտենք ինչ հանգամանքներում է եղել պայթյունը, բոլոր ընտանիքներում էլ լինում են վեճեր, շատ բան ասել չենք կարող, թող հետաքննության արդյունքում պարզեն բոլոր մանրամասները»։

Լիլի Գևորգյան

Մարիետա Միքայելյան