«Ազգային առաջընթացը» պահանջում է Ավինյանի հրաժարականը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը պահանջում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրաժարականը: Ավագանու հինգ անդամների մանդատից զրկելու օրակարգով արտահերթ նիստին ներկայանալու են հենց այս օրակարգով:

Խմբակցությունն այս որոշումը կայացրել է Հայկ Մարությանի գլխավորած ժողովի ժամանակ: Այս մասին Factor.am-ին հայտնեց խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր կցորդների հետ միասին որոշել է Երևանի ավագանուց հեռացնել ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Ազգային առաջընթաց»-ի լիդեր Հայկ Մարությանին և ավագանու ընդդիմադիր մի շարք այլ անդամների։ Իրավական և քաղաքական առումով թերի այս գործողությունը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ լռեցնել ընդդիմության ձայնը և զրկել նրան կոռումպացված ու ապաշնորհ քաղաքային իշխանության վնասաբեր որոշումների դեմ պայքարելու հնարավորությունից։

Քաղաքական դիրքորոշում արտահայտելու՝ ընդդիմադիրների իրավունքը ժողովրդավարության կարևորագույն սկզբունքներից է և տեղական ինքնակառավարման հիմնասյուներից։ Իշխող փոքրամասնությունն այս կամայական գործելաոճով արհամարում է մեր ուժին ձայն տված յուրաքանչյուր երևանցու քվեն։

Ժամանակն ապացուցեց, որ օրվա իշխանությունը թքած ունի իր հռչակած հեղափոխական արժեքների վրա և առաջնորդվում է բացառապես նեղ խմբակային շահերով։ Միակ հարցը, որ իմաստ ունի քննարկել այս իշխանության հետ, մեկն է՝ հեռացնել երևանցիների առողջության ու գրպանի վրա արդեն իսկ չափազանց թանկ նստած պսևդոքաղաքապետին»,- ասվում է խմբակցության հայտարարությունում:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները նախագիծ են մշակել, որով առաջարկում են մանդատից զրկել «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին և «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին, Զարուհի Փոստանջյանին, Գևորգ Ստեփանյանին:

Նախագծերի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման պատճառը 5-րդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած նիստերի քվերակությունների կեսից ավելիին չմասնակցելն է: Թե´ «Ազգային առաջընթացը», թե´ «Մայր Հայաստանը» վստահ են` սա քաղաքական որոշում է: «Ազգային առաջընթացը» ավագանիում ունի 14, իսկ «Մայր Հայաստանը»` 12 մանդատ: Միայն ՔՊ և «Հանրապետություն» խմբակցության անդամների կողմ ձայները բավարար չեն, որպեսզի մանդատից զրկեն ավագանու ընդդիմադիր անդամներին: Արտահերթ նիստը կկայանա փետրվարի 7-ին:

Արփի Հակոբյան