Որևէ օտար հեռարձակող, անկախ նրանից՝ բարեկամ երկիր է, թե՝ ոչ, հանրային մուլտիպլեքսում չպետք է լինի․ Տիգրան Հակոբյան

Լուրեր

05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Բոլորը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2023 թվականին հարուցել է 64 վարչական վարույթ, որից 57-ը՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Կար մի հեռուստաընկերություն, արդեն ինքը այլ հեռուստաընկերություն է, և սեփականատերերը փոխվել էին, 2013-2018 թվականը, ցույց տալով օրական 2-3 գեղարվեստական ֆիլմ, 5 տարվա մեջ հեռարձակման համար որևէ պայմանագիր չունեին, և դրա վրա աչք էր փակվում։ Մենք հիմա այստեղ բավականին մեծ առաջընթաց ունենք, որը նաև բարձրացնում է ոչ միայն կարգավորող մարմնի, այլև հեռուստաընկերության հեղինակությունը նաև արտերկրում»,- նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի հանրապետական և մայրաքաղաքային ծածկույթ ունեցող հեռուստաընկերություններում ռուսական բովանդակություն գրեթե չկա․ իրենք գիտեն, որ քաղաքացիների շրջանում եղել է դժգոհություն, որ եթերում օտար լեզուներով` հատկապես ռուսերենով շատ են հաղորդումները։

«6-7 տարի առաջ մինչև 70-80% բովանդակությունը, բոլոր ֆիլմերը, հաղորդումների մեծ մասը, նույնիսկ հարցազրույցները ռուսերեն լեզվով էին։ Մենք գտնում ենք, որ Հայաստանի լեզվական անվտանգության ապահովող բավականին քայլեր ենք արել»,–ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ՀՀ հանրային մուլտիպլեքսում ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը դադարեցվելու է, Հակոբյանը պատասխանեց, որ իրենք ռուսական հեռուստաընկերություններին չեն վերահսկում, քանի որ լիցենզիա չեն տվել։ Նրա խոսքով՝ ռուսական ալիքների եթերում արձանագրված խնդիրների դեպքում ՀՌՀ-ն տեղեկանք է պատրաստում և ուղարկում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որպեսզի նրանք ռուսական կողմի կոլեգաների հետ փորձեն խնդիրը լուծել։

«Ցավոք, ես կարծում եմ, որ ԲՏԱ-ն լավ չի կատարել իր պարտավորությունները, որ ամրագրված էին միջկառավարական համաձայնագրում։ Ես հույս ունեմ, որ ԲՏԱ նոր նախարարն ավելի հետևողական կլինի, որպեսզի Հայաստանի ներքին գործերին խառնվելու հոսքերն այդ հեռուստաընկերություններում բացառվեն»,–ասաց նա։

Հակոբյանի համոզմամբ ` որևէ օտար հեռարձակող, անկախ նրանից՝ բարեկամ երկիր է, թե ոչ, հանրային մուլտիպլեքսում չպետք է լինի։

«Այն պետք է լինի միայն տեղական արտադրողների համար։ Եթե չլինեին օտար հեռարձակողները, 2-3 սլոտ ազատ կլիներ և քաղաքական այս աղմուկը չէր լինի, կլիներ 10 հավակնորդ և 10 սլոտ»,- նշեց Հակոբյանը։