Փաշինյանը վարչապետի արարողակարգի պատասխանատուին ազատել է զբաղեցրած պաշտոնից
Քաղաքականություն
30.01.2024 | 13:00ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Փաշինյանի որոշմամբ զբաղեցրած պաշտոնից ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուն։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Վարոսյանին 2024 թվականի հունվարի 31-ից ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։